Լրահոս

15.04.2014 17:37


Տուրչինովը դռնփակ նիստ կանցկացնի ուժայինների մասնակցությամբ

Տուրչինովը դռնփակ նիստ կանցկացնի ուժայինների մասնակցությամբ

Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ և նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը մտադրված է վաղը խորհրդարանի դռնփակ նիստ անցկացնել ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ։ Այս մասին նա հայտարարել է խմբակցության ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ։

«Մենք որոշում ենք ընդունել վաղը՝ չորեքշաբթի, Գերագույն ռադայում դռնփակ նիստ անցկացնել, որպեսզի լսենք բոլոր ուժային նախարարներին և կապավորներին»,–մեջբերում է Տուրչինովին «ՈՒՆԻԱՆ»–ը։ Մինչ այդ, «Ռուսական գարուն» լրատվականի փոխանցմամբ, ցուցարարների մի մեծ խումբ գրոհել է Ռադան՝ պահանջելով պատգամավորներին հասցնել իրենց պայմանները։ Նրանց խոսքերով՝ իշխանության ներկայացուցիչները չեն կարող պայքարել «անջատողականության» դեմ։ Նրանք առաջարկում են բոլոր ուժային միջոցները փոխանցել առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեմային, որը, նրանց կարծիքով, կարող է գլուխ հանել Ուկրաինայի արևելքում առկա իրավիճակից։ Ռադայում շտապ ընդմիջում է հայտարարվել։ Ցուցարարները պահանջել են Տուրչինովին դուրս գալ իրենց մոտ։

Նախօրեին նրանք պահանջել են Ալեքսանդր Տուրչինովի ու ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հրաժարականը։

Տեղեկացնում է rosbalt.ru–ն։

Այս խորագրի վերջին նյութերը