Վերնագրում առկա հարցի պատասխանը միանշանակ է՝ այո՛։ Սակայն կա նաև այլ տեսակետ։
«Քաղաքականությամբզբաղվելուհամարշատխելքպետքչէ»։ Այս խոսքերի հեղինակը նորանշանակ վարչապետ ՀովիկԱբրահամյանն է։
Ես հասկանում եմ, որ նա այդ միտքն այլ ենթատեքստի մեջ է ասել։
Հովիկն այն մարդկանցից է, ով տիրապետում է իշխանական խոհանոցին, գիտի, թե ովքեր են հաստիքով Բաղրամյան 26–ին կից ընդդիմադիր աշխատում, իսկ ովքեր՝ արտահաստիքային հիմունքներով։ Գիտի նաև, որ քաղաքական գործիչների մի զգալի մասը դատարկախոս է և հաճախորդ։ Դրա համար էլ ասել է, թե այդպիսի գործով զբաղվելու համար շատ խելք պետք չէ։
Հիմա Հովիկ Աբրահամյանը վարչապետ է նշանակվել մի այնպիսի ներքաղաքական իրավիճակում, որ պետք է իր կյանքում առաջին անգամ քաղաքականությամբ զբաղվի։ Հրապարակայինքաղաքականությամբ։
Նկատենք, որ առաջին քայլերը, մեղմ ասած, լավ չստացվեցին։ Նախ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ թիմի ներսում Հովիկի հանդեպ կասկածներ կան։ Բացի այդ՝ նշեց, որ նորանշանակ վարչապետը պետք է շարունակի իր նախորդի գործը, այն է՝ աշխատողներից պարտադիր կերպով կուտակայինը գանձի, հարկերը բարձրացնի և նմանատիպ այլ բաներ անի ու նաև չփորձի Տիգրանին քննադատել կամ այլ կերպ ասած՝ «բարեշրջիչների» թալանին անդրադառնա։ Ու քանի որ Աբրահամյանը ձայն չհանեց, ուստի կարող ենք պնդել, որ այդքան ցանկալի վարչապետի աթոռը կարող է պատուհաս դառնալ նրա գլխին։
ԱԺ–ում Հովիկ Աբրահամյանը փորձում էր «և, և» խաղալ՝ լեզու գտնելով քաղաքական բոլոր ուժերի հետ։ Մեծ հաշվով դա նրա մոտ ստացվում էր։
Հիմա հանգամանքները կտրուկ փոխվել են, ու խելք է պետք։ Եկել է «կամ, կամ»–ի ժամանակը։
Դատելով ամենից՝ Հովիկ Աբրահամյանը լավ չի հասկանում քաղաքականությունից։ Կամ էլ նրա պատկերացրած քաղաքականությունն այլ բան է։
Եթե Աբրահամյանը քաղաքականությունից հասկանար, ապա պետք է իր պայմանները թելադրեր ՍերժՍարգսյանին, քանզի վերջինս ցայտնոտային իրավիճակում է իրեն առաջարկել վարչապետի պաշտոնը։
ՀՀԿ ղեկավարի պլանները ձախողվեցին, ու նա իր ուզած սցենարի շրջանակներում չնշանակեց Հովիկին։ Իսկ դա նշանակում է, որ ԱԺ նախկին նախագահը պետք է և՛ կադրային, և՛ սոցիալ–տնտեսական քաղաքականության հարցում ազատված ձեռքեր և ոտքեր պահանջեր։ Մինչդեռ նա ուրախացել է կադրային ազատությունից ու ծպտուն չի հանել քաղաքականության փոփոխության հարցում։
Շատ հնարավոր է, որ Աբրահամյանը բարձրացրել է «կուտակային» ու մյուս հարցերում քաղաքականության փոփոխության հարցը, բայց չի ստացել Սարգսյանի հավանությունը։ Այդ դեպքում նա չպետք է համաձայներ վարչապետ դառնալ։
Հովիկ Աբրահամյանի՝ քաղաքականությունից չհասկանալու փաստը հաստատվում է նաև ԼևոնՏեր–Պետրոսյանի դեմ հարձակմամբ։
Ինչպես հայտնի է, նոր կառավարության ձևավորման հետ կապված ՀԱԿ–ը պաշտոնապես հայտարարել է հետևյալը. «Մենքոչթեմերժումենքվարչապետիկամորեւէնախարարիանձըկամնրանցներկայացրածծրագիրը, այլմենքմերժումենքՀայաստանումկառավարությունձեւավորելուհանրապետականներիկեղծվածմեծամասնությանիրավունքնընդհանրապես»։
Հովիկ Աբրահամյանը բռնել ու իշխանամետ կայքերից մեկով կոպիտ արձագանքել է ՀԱԿ–ին ու այդ ուժի առաջնորդին՝ անգամ վիրավորական արտահայտություններ թույլ տալով իրեն (տեքստից ակնհայտ է դառնում, որ Բաղրամյան 26–ի «ջիգիթներն» են թելադրել, թե ինչպես նա «կպնի» ՀԱԿ առաջնորդին)։
Դա արդեն ցույց է տալիս, որ Հովիկը քաղաքականությունից, իրոք, չի հասկանում։ Դա էլ իր հերթին ցույց է տալիս, որ նա շատ արագ դուրս կթռնի իր կաբինետից շատ ավելի անփառունակ ձևով, քան դա տեղի ունեցավ Տիգրանի դեպքում։
Եթե Աբրահամյանը չի հասկացել, որ Տեր–Պետրոսյանի վրա իրեն հարձակվել են տալիս՝ իր իսկ վիճակը վատացնելու համար, ապա դա վատ է (նորանշանակ վարչապետի համար)։ Իսկ եթե Աբրահամյանը հասկացել է, որ Տեր–Պետրոսյանի վրա հարձակվելով ինքն իրեն է վնասում, բայց այդուհանդերձ չի մերժել Բաղրամյան 26–ի պահանջը, ապա դա շատ ավելի վատ է (այս դեպքում ևս նորանշանակ վարչապետի համար)։
Բայց դե աման մարդ ինքն է ընտրում իր ճանապարհը։
Մեզ մնում է միայն հիշեցնել, որ քաղաքական գործչին խելքն անհրաժեշտ է՝ գոնե սեփական շահերը հաշվել կարողանալու և «պոդստավկա» չլինելու համար։
Պե՞տք է արդյոք խելք քաղաքականության մեջ
Վերնագրում առկա հարցի պատասխանը միանշանակ է՝ այո՛։ Սակայն կա նաև այլ տեսակետ։
«Քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ»։ Այս խոսքերի հեղինակը նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է։
Ես հասկանում եմ, որ նա այդ միտքն այլ ենթատեքստի մեջ է ասել։
Հովիկն այն մարդկանցից է, ով տիրապետում է իշխանական խոհանոցին, գիտի, թե ովքեր են հաստիքով Բաղրամյան 26–ին կից ընդդիմադիր աշխատում, իսկ ովքեր՝ արտահաստիքային հիմունքներով։ Գիտի նաև, որ քաղաքական գործիչների մի զգալի մասը դատարկախոս է և հաճախորդ։ Դրա համար էլ ասել է, թե այդպիսի գործով զբաղվելու համար շատ խելք պետք չէ։
Հիմա Հովիկ Աբրահամյանը վարչապետ է նշանակվել մի այնպիսի ներքաղաքական իրավիճակում, որ պետք է իր կյանքում առաջին անգամ քաղաքականությամբ զբաղվի։ Հրապարակային քաղաքականությամբ։
Նկատենք, որ առաջին քայլերը, մեղմ ասած, լավ չստացվեցին։ Նախ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ թիմի ներսում Հովիկի հանդեպ կասկածներ կան։ Բացի այդ՝ նշեց, որ նորանշանակ վարչապետը պետք է շարունակի իր նախորդի գործը, այն է՝ աշխատողներից պարտադիր կերպով կուտակայինը գանձի, հարկերը բարձրացնի և նմանատիպ այլ բաներ անի ու նաև չփորձի Տիգրանին քննադատել կամ այլ կերպ ասած՝ «բարեշրջիչների» թալանին անդրադառնա։ Ու քանի որ Աբրահամյանը ձայն չհանեց, ուստի կարող ենք պնդել, որ այդքան ցանկալի վարչապետի աթոռը կարող է պատուհաս դառնալ նրա գլխին։
ԱԺ–ում Հովիկ Աբրահամյանը փորձում էր «և, և» խաղալ՝ լեզու գտնելով քաղաքական բոլոր ուժերի հետ։ Մեծ հաշվով դա նրա մոտ ստացվում էր։
Հիմա հանգամանքները կտրուկ փոխվել են, ու խելք է պետք։ Եկել է «կամ, կամ»–ի ժամանակը։
Դատելով ամենից՝ Հովիկ Աբրահամյանը լավ չի հասկանում քաղաքականությունից։ Կամ էլ նրա պատկերացրած քաղաքականությունն այլ բան է։
Եթե Աբրահամյանը քաղաքականությունից հասկանար, ապա պետք է իր պայմանները թելադրեր Սերժ Սարգսյանին, քանզի վերջինս ցայտնոտային իրավիճակում է իրեն առաջարկել վարչապետի պաշտոնը։
ՀՀԿ ղեկավարի պլանները ձախողվեցին, ու նա իր ուզած սցենարի շրջանակներում չնշանակեց Հովիկին։ Իսկ դա նշանակում է, որ ԱԺ նախկին նախագահը պետք է և՛ կադրային, և՛ սոցիալ–տնտեսական քաղաքականության հարցում ազատված ձեռքեր և ոտքեր պահանջեր։ Մինչդեռ նա ուրախացել է կադրային ազատությունից ու ծպտուն չի հանել քաղաքականության փոփոխության հարցում։
Շատ հնարավոր է, որ Աբրահամյանը բարձրացրել է «կուտակային» ու մյուս հարցերում քաղաքականության փոփոխության հարցը, բայց չի ստացել Սարգսյանի հավանությունը։ Այդ դեպքում նա չպետք է համաձայներ վարչապետ դառնալ։
Հովիկ Աբրահամյանի՝ քաղաքականությունից չհասկանալու փաստը հաստատվում է նաև Լևոն Տեր–Պետրոսյանի դեմ հարձակմամբ։
Ինչպես հայտնի է, նոր կառավարության ձևավորման հետ կապված ՀԱԿ–ը պաշտոնապես հայտարարել է հետևյալը. «Մենք ոչ թե մերժում ենք վարչապետի կամ որեւէ նախարարի անձը կամ նրանց ներկայացրած ծրագիրը, այլ մենք մերժում ենք Հայաստանում կառավարություն ձեւավորելու հանրապետականների կեղծված մեծամասնության իրավունքն ընդհանրապես»։
Հովիկ Աբրահամյանը բռնել ու իշխանամետ կայքերից մեկով կոպիտ արձագանքել է ՀԱԿ–ին ու այդ ուժի առաջնորդին՝ անգամ վիրավորական արտահայտություններ թույլ տալով իրեն (տեքստից ակնհայտ է դառնում, որ Բաղրամյան 26–ի «ջիգիթներն» են թելադրել, թե ինչպես նա «կպնի» ՀԱԿ առաջնորդին)։
Դա արդեն ցույց է տալիս, որ Հովիկը քաղաքականությունից, իրոք, չի հասկանում։ Դա էլ իր հերթին ցույց է տալիս, որ նա շատ արագ դուրս կթռնի իր կաբինետից շատ ավելի անփառունակ ձևով, քան դա տեղի ունեցավ Տիգրանի դեպքում։
Եթե Աբրահամյանը չի հասկացել, որ Տեր–Պետրոսյանի վրա իրեն հարձակվել են տալիս՝ իր իսկ վիճակը վատացնելու համար, ապա դա վատ է (նորանշանակ վարչապետի համար)։ Իսկ եթե Աբրահամյանը հասկացել է, որ Տեր–Պետրոսյանի վրա հարձակվելով ինքն իրեն է վնասում, բայց այդուհանդերձ չի մերժել Բաղրամյան 26–ի պահանջը, ապա դա շատ ավելի վատ է (այս դեպքում ևս նորանշանակ վարչապետի համար)։
Բայց դե աման մարդ ինքն է ընտրում իր ճանապարհը։
Մեզ մնում է միայն հիշեցնել, որ քաղաքական գործչին խելքն անհրաժեշտ է՝ գոնե սեփական շահերը հաշվել կարողանալու և «պոդստավկա» չլինելու համար։
Կորյուն Մանուկյան