Լրահոս

16.04.2014 11:01


Արամ MP3–ը դիտումների և «լայք»–երի քանակով առաջին տեղում է՝ վարկանիշով՝ 6–րդը

Արամ MP3–ը դիտումների և «լայք»–երի քանակով առաջին տեղում է՝ վարկանիշով՝ 6–րդը

«Եվրատեսիլ–2014» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Aram MP3«Not Alone»–ը շարունակում է «YouTube»–ում դիտումների քանակով առաջատարը մնալ։ «Not Alone» տեսահոլովակը դիտել է 1.985.275, հավանել՝ 30.595 օգտատեր։

Aram MP3-ին հաջորդում է Ավստրիան ներկայացնող էքսցենտրիկ Կոնչիտա Վյուրստը։ Նրա երգի տեսահոլովակը «YouTube»–ում դիտել է 1.538.919 օգտատեր, հավանել՝ 7.578–ը։

Դիտումների քանակով երրորդ տեղում Մոնտենեգրոն ներկայացնող Սերգեյ Սետկովիչն է, ում տեսահոլովակը դիտել է 772.279–ը, հավանել՝ 9.758–ը։

Ի դեպ, թեև դիտումների և «լայք»–երի քանակով Aram MP3-ի «Not Alone»–ն առաջին տեղում է, սակայն վարկանիշով 6–րդն է՝ 90.15%։

Առաջին տեղում Մոնտենեգրոյի երգն է՝ 92.28%։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը