Հովհաննես Մարգարյան. «ՕԵԿ–ին նախարարական երեք պորտֆել է առաջարկվել»
ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանը հայտարարություն է տարածել՝ պնդելով, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ–ին նախարարական երեք պորտֆել է առաջարկվել նոր կառավարությունում։
«Այսինքն, ինչ-որ նախարարական պորտֆել պահպանել-չպահպանելու որևիցե խնդիր գոյություն չունի»,–հայտարարել է Հ. Մարգարյանը՝ հերքելով, որ նոր կոալիցիային մաս կազմել–չկազմելու պատճառները պայմանավորված չեն որևէ նախարարական պորտֆելով։
«Դրանք կարող են լինել բացառապես քաղաքական, որոնք այսօր կքննարկվեն կուսակցության քաղաքական խորհրդի նիստում, և կկայացվի համապատասխան որոշում: Նիստից հետո՝ ժամը 20:00-ին, լրատվամիջոցների համար հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ»,–ասված է Հ. Մարգարյանի հայտարարությունում։

7or.am