Ռումինական Սուրբ Գևորգ քաղաքը հյուրընկալել է մեր «Պետական գործիչներին»
«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» հասարակական կազմակերպությունը 2013թ-ից սկսել է իր կրթական էքսպանսիան Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս և մեծացնում է իր գիտական տարածքները ոչ միայն ծավալային առումով, այլ նաև որակական: Դեռևս 2013թ-ից Ռումինիայի Հանրապետության Ալեքսանդր Իոան Կուզայի անվան համալսարանում իրենց վերապատրաստումներն ու մագիստրոսական կրթությունն են ստանում մեր Դպրոցի ուսանողներ, «YSSF-ՊԳԵԴ» Հ/Կ նախագահի օգնական Սարգիս Ադիկյանը, Նազենի Ասրյանը և Տիգրան Այդինյանը: 2014թ-ի ապրիլին, մեր Դպրոցի ուսանող, օտար լեզուների ամբիոնի ղեկավար Սյուզի Շահբազյանը՝ “Armenian Progressive Youth” Հ/Կ-ի հետ համատեղ համագործակցության շնորհիվ, հնարավորություն է ստացել “Youth in action” կրթական ծրագրով մասնակցել Ռումինիայի Հանրապետության Սֆինտու-Գեորգե (Սուրբ Գևորգ) քաղաքում տեղի ունեցող միջազգային համաժողովի, որը նվիրված է ոչ ֆորմալ կրթությանն ու դրա ներկա վիճակին՝ կոնկրետ երկրներում:
Միջազգային այդ ֆորումին մասնակցում են 11 երկրներ՝ Հայաստան, Վրաստան, Բուլղարիա, Իտալիս, Մալթա, Ուկրաինա, Մոլդովա, Պորտուգալիա, Ադրբեջան, Հունգարիա և Ռումինիա: «YSSF-ՊԳԵԴ» Հ/Կ-ն լիահույս է ու վստահ, որ մեր երկրի պատվիրակ Սյուզի Շահբազյանը բարձր կպահի ոչ միայն մեր Դպրոցի պատիվն ու հեղինակությունը, այլ նաև ողջ Հայաստանի Հանրապետության ոչ ֆորմալ կրթությունը կարևորող առաջադեմ երիտասարդների: YSSF- ի լավագույն ձեռքբերումները դեռ առջևում են .....
Ռումինական Սուրբ Գևորգ քաղաքը հյուրընկալել է մեր «Պետական գործիչներին»
«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» հասարակական կազմակերպությունը 2013թ-ից սկսել է իր կրթական էքսպանսիան Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս և մեծացնում է իր գիտական տարածքները ոչ միայն ծավալային առումով, այլ նաև որակական:
Դեռևս 2013թ-ից Ռումինիայի Հանրապետության Ալեքսանդր Իոան Կուզայի անվան համալսարանում իրենց վերապատրաստումներն ու մագիստրոսական կրթությունն են ստանում մեր Դպրոցի ուսանողներ, «YSSF-ՊԳԵԴ» Հ/Կ նախագահի օգնական Սարգիս Ադիկյանը, Նազենի Ասրյանը և Տիգրան Այդինյանը:
2014թ-ի ապրիլին, մեր Դպրոցի ուսանող, օտար լեզուների ամբիոնի ղեկավար Սյուզի Շահբազյանը՝ “Armenian Progressive Youth” Հ/Կ-ի հետ համատեղ համագործակցության շնորհիվ, հնարավորություն է ստացել “Youth in action” կրթական ծրագրով մասնակցել Ռումինիայի Հանրապետության Սֆինտու-Գեորգե (Սուրբ Գևորգ) քաղաքում տեղի ունեցող միջազգային համաժողովի, որը նվիրված է ոչ ֆորմալ կրթությանն ու դրա ներկա վիճակին՝ կոնկրետ երկրներում:
Միջազգային այդ ֆորումին մասնակցում են 11 երկրներ՝ Հայաստան, Վրաստան, Բուլղարիա, Իտալիս, Մալթա, Ուկրաինա, Մոլդովա, Պորտուգալիա, Ադրբեջան, Հունգարիա և Ռումինիա:
«YSSF-ՊԳԵԴ» Հ/Կ-ն լիահույս է ու վստահ, որ մեր երկրի պատվիրակ Սյուզի Շահբազյանը բարձր կպահի ոչ միայն մեր Դպրոցի պատիվն ու հեղինակությունը, այլ նաև ողջ Հայաստանի Հանրապետության ոչ ֆորմալ կրթությունը կարևորող առաջադեմ երիտասարդների:
YSSF- ի լավագույն ձեռքբերումները դեռ առջևում են .....
«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց»