Լրահոս

16.04.2014 13:00


Կոտայքի մարզում մաքրվել է 30-ից ավելի հուշարձանի տարածք

Կոտայքի մարզում մաքրվել է 30-ից ավելի հուշարձանի տարածք

Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվան` ապրիլի 18-ին ընդառաջ “Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն” ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայությունը, զինծառայողների մասնակցությամբ սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացնում հանրապետության մարզերի հուշարձանների տարածքներում: Մասնավորապես Կոտայքի մարզի Բալահովիտ, Արգել, Քանաքեռ-Ավան համայնքներում գտնվող զորամասերի 100-ից ավելի ժամկետային զինծառայողների մասնակցությամբ մաքրվել է Ողջաբերդ, Ջրվեժ, Զովք, Գեղադիր, Գառնի, Արամուս, Բալահովիտ, Գետամեջ, Նոր Գեղի, Արգել եւ այլ համայնքներում 30-ից ավելի հուշարձանի տարածք:

Ապրիլի 18-ին ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության, զինծառայողների ու դպրոցականների մասնակցությամբ մարքման ու բերակարգման աշխատանքներ կիրականացնի Հրազդանում: Նույն օրը Աբովյանի եւ Բալահովիտի դպրոցներում, ինչպես նաեւ Չարենցավանի պետական քոլեջում օրվա խորհուրդը կրող թեմայով բաց դասեր կանցկացվեն:

Այս խորագրի վերջին նյութերը