–Ի՞նչգնահատականկտաքՍերժՍարգսյանիելույթիայնհատվածին, երբնորանշանակվարչապետՀովիկԱբրահամյանիններկայացնելիսնշեց, որկենսաթոշակային «բարեփոխումը» և ընդհանրապես Տիգրան Սարգսյանի վարած քաղաքականությունը պետքէշարունակենգործել։
-Նախ՝ սկսենք նրանից, որ Սերժ Սարգսյանի նշածը, որ կենսաթոշակային բարեփոխումը պետք է շարունակական լինի, կարծում եմ՝ զարմանալի չպետք է լինի ոչ ոքի համար. այն ինչպես կառավարության հավանությանն արժանացավ արդեն նախկին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք, այնպես էլ շարունակական է լինելու: Իսկ ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի որոշմանը, դա ոչ թե անկախ դատարանի որոշում էր, այլ հենց Սերժ Սարգսյանի թելադրած որոշում, և կարծում եմ, որ մինչև սեպտեմբերի 30-ը գումարները ստաբիլ կարգով պահվելու են: Իսկ թե ինչ նոր անակնկալներ կլինեն Կուտակային կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի հետ կապված, կարծում եմ՝ լիովին կհակասեն ժողովրդի ամիսներ շարունակ պայքարած և շարունակական պայքարի պահանջին: Հետևաբար, Դ!ԵՄ ԵՄ նախաձեռնության անդամները ոչ թե պետք է հույսը դնեն Սահմանադրական դատարանի վրա կամ հավատան որոշ պետական պաշտոնյաների խոսքերին, կամ ՍԴ-ի որոշումից հետո թույլ տան՝ բարեփոխման հարցը նորից վերադառնա Ազգային ժողով, այլ միայն պետք է անտեսեն նման անհեթեթությունը, անմիջապես փոխեն պայքարի մեխանիզմները և բարձրացնեն Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը:
-Այսօր շատ բան է փոխվել. հենց այն, որ եկանք, եկանք և հասանք մի կետի, որտեղից չքաղաքականացնելը հավասարազոր է պարտության: Ճիշտ է՝ թե՛ մեր հանրահավաքները, թե՛ մեր երթերը և թե՛ հանրության լայն ճնշումը կառավարության վրա շատ մեծ հետք թողեցին: Ես միշտ կողմ եմ եղել շարժման քաղաքական ընթացք ստանալուն, որովհետև եթե ցանկանում ենք, որպեսզի այս հարցին վերջնական լուծում տրվի, պետք է պայքարենք ոչ թե կառավարության կամ նրա տակ աշխատողների դեմ, այլ հենց բուն թիրախի, ով երկիրը հասցրել է ծայրահեղ աղքատության: Եվ հենց այդ բուն թիրախի ընդարձակ ճնշումն է բոլոր պետական ապարատների վրա, որ Կուտակային կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի հարցին մինչև օրս լուծում չի տրվում:
Տիգրան Բադալյան. «Ես միշտ կողմ եմ եղել շարժման քաղաքական ընթացք ստանալուն»
Հարցազրույց «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Տիգրան Բադալյանի հետ
–Ի՞նչ գնահատական կտաք Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածին, երբ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ներկայացնելիս նշեց, որ կենսաթոշակային «բարեփոխումը» և ընդհանրապես Տիգրան Սարգսյանի վարած քաղաքականությունը պետք է շարունակեն գործել։
-Նախ՝ սկսենք նրանից, որ Սերժ Սարգսյանի նշածը, որ կենսաթոշակային բարեփոխումը պետք է շարունակական լինի, կարծում եմ՝ զարմանալի չպետք է լինի ոչ ոքի համար. այն ինչպես կառավարության հավանությանն արժանացավ արդեն նախկին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք, այնպես էլ շարունակական է լինելու: Իսկ ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի որոշմանը, դա ոչ թե անկախ դատարանի որոշում էր, այլ հենց Սերժ Սարգսյանի թելադրած որոշում, և կարծում եմ, որ մինչև սեպտեմբերի 30-ը գումարները ստաբիլ կարգով պահվելու են: Իսկ թե ինչ նոր անակնկալներ կլինեն Կուտակային կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի հետ կապված, կարծում եմ՝ լիովին կհակասեն ժողովրդի ամիսներ շարունակ պայքարած և շարունակական պայքարի պահանջին: Հետևաբար, Դ!ԵՄ ԵՄ նախաձեռնության անդամները ոչ թե պետք է հույսը դնեն Սահմանադրական դատարանի վրա կամ հավատան որոշ պետական պաշտոնյաների խոսքերին, կամ ՍԴ-ի որոշումից հետո թույլ տան՝ բարեփոխման հարցը նորից վերադառնա Ազգային ժողով, այլ միայն պետք է անտեսեն նման անհեթեթությունը, անմիջապես փոխեն պայքարի մեխանիզմները և բարձրացնեն Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը:
–«Դեմ եմ» թիմը և Դուք՝ որպես նրա անդամ, բազմիցս նշել եք, որ հարցը չեք քաղաքականացնում, այսօր ի՞նչ է փոխվել:
-Այսօր շատ բան է փոխվել. հենց այն, որ եկանք, եկանք և հասանք մի կետի, որտեղից չքաղաքականացնելը հավասարազոր է պարտության: Ճիշտ է՝ թե՛ մեր հանրահավաքները, թե՛ մեր երթերը և թե՛ հանրության լայն ճնշումը կառավարության վրա շատ մեծ հետք թողեցին: Ես միշտ կողմ եմ եղել շարժման քաղաքական ընթացք ստանալուն, որովհետև եթե ցանկանում ենք, որպեսզի այս հարցին վերջնական լուծում տրվի, պետք է պայքարենք ոչ թե կառավարության կամ նրա տակ աշխատողների դեմ, այլ հենց բուն թիրախի, ով երկիրը հասցրել է ծայրահեղ աղքատության: Եվ հենց այդ բուն թիրախի ընդարձակ ճնշումն է բոլոր պետական ապարատների վրա, որ Կուտակային կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի հարցին մինչև օրս լուծում չի տրվում:
Հարցազրույցը վարեց Մերի Մովսիսյանը