Աշոտ Մանուչարյան. «Ով գնա ՀՀԿ-ի հետ համագործակցության, կդառնա հայ ժողովրդի դեպորտացիայի մասնակիցը»
Այսօրվա ասուլիսին հասարակական գործիչ Աշոտ Մանուչարյանը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված են անտանելի պայմաններ, և ժողովուրդը դեպորտացվում է երկրից։
«Հայաստանի հանրապետական կուսակցությունն իրեն հայտարարել է դեպորտացիայի հիմնական գործիք: Ով գնա ՀՀԿ-ի հետ համագործակցության, կդառնա այդ դեպորտացիայի մասնակիցը»,–ընդգծել է Մանուչարյանը։
Բանախոսը զուգահեռներ անցկացրեց երկրի այսօրվա վիճակի և արցախյան շարժման տարիների միջև՝ ասելով. «Երբ սկսվեց արցախյան շարժումը, կենտրոնական կառավարությունը մեղադրում էր շարժման գործիչներին էքստրեմիզմի մեջ՝ տարբեր սանկցիաներ կիրառելով: Հանրահավաքներից մեկի ժամանակ երկրի կրիմինալի կողմից նամակ ստացանք: Նրանք խոստանում էին, որ երկրում որևէ իրավազանցում չի լինելու՝ հաշվի առնելով երկրի ծանրագույն վիճակը: Հիմա նորից ծանր վիճակում ենք ու կրկին նամակ ենք ստանում, բայց այս անգամ ուղերձի բովանդակությունը հակառակն է՝ կողոպուտը շարունակվելու է»։

7or.am