ՀՀ վերահսկիչ պալատի հրապարակած 2013թ. տարեկան հաշվետվության համաձայն՝ պետական գնումների համակարգը լիովին չի արդարացնում սպասելիքները՝ հանգեցնելով անցանկալի հետևանքների: Վերահսկիչ պալատն արձանագրել է կոռուպցիոն ռիսկեր:
Այսպես, նախորդ տարվա ընթացքում նույն ապրանքատեսակը մեկ կազմակերպության կողմից տարբեր կառույցների մատակարարվել է տարբեր գներով. «Գնման գործընթացում հաղթող ճանաչված ընկերությունները տարբեր վարչական շրջանների մանկապարտեզներին որոշ ապրանքատեսակներ, որոնց տեխնիկական բնութագրերը նույնն են, մատակարարել են տարբեր գներով»,–նշվում է զեկույցում և որպես օրինակ բերվում Երևան քաղաքի վարչական շրջաններում միևնույն տեխնիկական բնութագրով սննդամթերքի ձեռքբերման նախահաշվային գները: Այսպես, «ՏԻՍԱ» ՓԲԸ-ն գազար մանկապարտեզներին մատակարարել է 370-250 դրամով: Ամենացածր գնով մատակարարվել է Ավան վարչական շրջանի մանկապարտեզներին:
Կրթության և գիտության նախարարության «Հատուկ կրթության» և «Մասնագիտացված հանրակրթական ուսուցում» ծրագրերով ֆինանսավորվող ՊՈԱԿ–ի սննդամթերքի գնման պայմանագրերով նախատեսված որոշ ապրանքատեսակների գները չէին համապատասխանում նույն տեխնիկական բնութագրերով ապրանքատեսակների շուկայական գներին։ Դեռ ավելին՝ նույնանուն սննդի տեսականին միևնույն մատակարարի կողմից ՊՈԱԿ–ին մատակարարվել է տարբեր գներով, մասնավորապես, «ՏԻՍԱ» ՓԲԸ–ն հաճարը մատակարարել է 440-720 դրամով, իսկ շուկայում նվազագույն գինը կազմել է 300 դրամ, կարտոֆիլը՝ 146-220 դրամով, այնինչ շուկայում նվազագույն գինը կազմել է 100 դրամ և այլն:
«Դանինի» ՍՊԸ–ն բրինձը մատակարարել է 400 և 430 դրամով, այն դեպքում, երբ շուկայում նվազագույն գինը կազմել է 328 դրամ, հնդկաձավարը մատակարարել է 600 և 650 դրամով, երբ շուկայում նվազագույն գինը կազմել է 420 դրամ, կարտոֆիլը մատակարարվել է 160 և 180 դրամով, երբ շուկայում նվազագույն գինը կազմել է 100 դրամ։ Վերահսկիչ պալատը նշել է նաև, որ ուսումնասիրված ապրանքատեսակները շուկայական միջին գներով ձեռք բերելու դեպքում «Սննդի ձեռքբերում» հոդվածով հնարավոր տնտեսումը «Հատուկ կրթություն» և «Մասնագիտացված հանրակրթական ուսուցում» ծրագրերով կարող էր կազմել 46 մլն 812 հազ դրամ:
Վերահսկիչ պալատը խախտումներ է արձանագրել