Լրահոս

16.04.2014 14:47


Պատմական գերեզմանոցների տարածքներում բնակչության կողմից նոր հուղարկավորություններ կատարելու առնչությամբ

Պատմական գերեզմանոցների տարածքներում բնակչության կողմից նոր հուղարկավորություններ կատարելու առնչությամբ

Հանրապետության տարբեր մարզերում /Կոտայքի, Արարատի, Արմավիրի/ խնդիրներ են առաջանում պատմական գերեզմանոցների տարածքներում բնակչության կողմից նոր հուղարկավորություններ կատարելու առնչությամբ: Մասնավորապես, վերջին օրերին սոցցանցերում տեղեկատվություն տարածվեց Կոտայքի մարզի Առինջ համայնքի գերեզմանոցի վերաբերյալ:

“Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության” ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պետի կողմից 2014 թ. ապրիլի 10-ին / մինչ համացանցում տեղեկույթի տարածվելը/ հուշարձանի տարածք կատարած շրջայցի ընթացքում արձանագրվել է նոր գերեզմանոցի պարսպապատում, տարածքում տնտեսական աղբի կուտակում: Խնդրի լուծման համար ծառայության պետը գրավոր դիմել է ոստիկանություն, հանդիպել` Առինջ համայնքի ղեկավարի հետ:

Հուղարկավորության եւս մի դեպք արձանագրվել էր 2013 թ. սեպտեմբերին, ինչի մասին մարզային ծառայության պետը գրավոր ահազանգել է Առինջ համայնքի ղեկավարին, ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի պետին` խնդրելով միջոցներ ձեռնարկել նոր հուղարկավորությունները կանխելու համար: Ոստիկանությունից տեղեկացրել են, թե քաղաքացիների խոսքով, հուղարկավորությունները կատարվել են ընտանեկան գերեզմանոցում: Ոստիկանության կողմից դա չի դիտվել որպես ապօրինի հողազավթում:

Առինջի գերեզմանոցի տարածքում կատարվող նոր հուղարկավորությունների վերաբերյալ հարցը նոր չէ, այն բարձրաձայնվել է դեռևս 2011 թ-ից: Առինջի գերեզմանոցի պահպանական գոտին ՀՀ մշակույթի նախարարի կողմից հաստատվել է 2011 թ. նոյեմբերի 18-ին: ՀՀ պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը սահմանում է ՏԻՄ մարմինների իրավասությունը, որով մասնավորապես ՏԻՄ մարմիններն աջակցում են պետական սեփականություն համարվող եւ չօգտագործվող հուշարձանների պահպանությանը, օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցնում են շինարարական, գյուղատնտեսական եւ այլ աշխատանքները, եթե դրանք վտանգում են կամ կարող են վտանգել հուշարձանի եւ դրա պահպանական գոտու անվթարությունը եւ այդ մասին տեղեկացնում են լիազոր մարմնին:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի` հասարակայնության հետ կապերի գծով օգնական Մարինե Ավանեսյան

Այս խորագրի վերջին նյութերը