Լրահոս

17.04.2014 11:14


Սամվել Թադևոսյան. «Ես այլևս այդ ՕԵԿ–ում անելիք չունեմ»

Սամվել Թադևոսյան. «Ես այլևս այդ ՕԵԿ–ում անելիք չունեմ»

ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Սամվել Թադևոսյանը «Օրինաց երկիր» կուսակցությանն անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ։ Դրանում ասված է. «Շնորհակալություն հայտնելով ՕԵԿ-ին համատեղ աշխատանքի և իմ քաղաքական ընթացքի համար` հայտարարում եմ իմ անդամակցությունն այդ կուսակցությունում դադարեցնելու մասին: Ես այլևս այդ կուսակցությունում անելիք չունեմ: Վեց տարի շարունակ ՕԵԿ-ը` հանրապետության նախագահի և ՀՀԿ-ի հետ, նույն քաղաքական կուրսով է ընթացել: Որպես նախարար՝ մոտ 2 տարի անձամբ պատասխանատվություն եմ կրել երկրում վարվող տնտեսական քաղաքականության համար: Չեմ կարծում, թե նոր վարչապետի նշանակմամբ՝ քաղաքական կուրսի փոփոխություն է տեղի ունեցել, որը հիմք կարող է հանդիսանալ այդ պատասխանատվությունից հրաժարվելու համար: Անշուշտ, հանրապետությունում բազմաթիվ տնտեսական և սոցիալական խնդիրներ կան, այդ մասին միշտ բարձրաձայնվել է հենց իշխանությունների կողմից, բայց այդ խնդիրները պետք է լուծել հետևողական աշխատանքի շնորհիվ»։

Այս խորագրի վերջին նյութերը