Ծերանոցներին ու մանկատներին թանկ ապրանքներ մատակարարած ընկերությունների գործը կփոխանցվի դատախազություն
ՀՀ ՏՄՊՊՀ-ն պետգնումների ոլորտում խախտումներ կատարած երեք՝ «Սեար գրուպ», «Երեքնուկ» և «Ամարաս Յուս» ընկերությունների գործով առաջիկայում դիմելու է ՀՀ գլխավոր դատախազություն: Հիշեցնենք, որ սրանք այն ընկերություններն են, որոնք շարունակ հաղթել են գրեթե բոլոր մրցույթներում՝ խանգարելով այլ ընկերությունների գործունեությունը: Այսինքն՝ մանկապարտեզներին, ծերանոցներին և մանկատներին մշտապես մատակարարել են ապրանքներ՝ իրականից եռակի-քառակի բարձր գներով՝ վատնելով պետական միջոցները և միլիոնավոր դոլարների վնաս պատճառելով ՀՀ պետբյուջեին:
«Ի դեպ, ՀՀ վերահսկիչ պալատն իր՝ 2013-ի տարեկան հաշվետվության մեջ նույնպես անդրադարձել էր գնումների ոլորտին՝ հայտնաբերելով խոշոր չափով խախտումներ: Այդ ընկերություններից են «Տիսա»-ն և «Դանինի»-ն»,–գրում է «Ժողովուրդ»-ը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։