Լրահոս

17.04.2014 12:48


«Դ!ԵՄ ԵՄ»–ը բողոքի գործողություն կանցկացնի նախագահականի դիմաց

«Դ!ԵՄ ԵՄ»–ը բողոքի գործողություն կանցկացնի նախագահականի դիմաց

Ապրիլի 18-ին՝ ուրբաթ՝ ժամը 19:30-ին, հավաքվում ենք ՀՀ նախագահի նստավայրի դիմաց՝ Բաղրամյան 26:

ՀՀ նախագահը երկրի գլուխն է, ինչպես նաև Սահմանադրության ու սահմանադրական կարգի պահպանման երաշխավորը: Այսօր, երբ Սահմանադրությունն ու սահմանադրական դատարանի որոշումը կառավարության կողմից անթաքույց ոտնահարվում են, մենք պետք է մեր հստակ պահանջը եւ կոչը հղենք նախագահին՝ կատարելու Սահմանադրությամբ ամրագրված իր պարտականությունները, որոնց պատշաճ չկատարումը խարխլում է մեր պետության իրավական հիմքերն ու անվտանգությունը:

Այսպիսով՝ ապրիլի 18-ին՝ ուրբաթ օրը՝ ժամը 19:30-ին, հավաքվում ենք նախագահի նստավայրի դիմաց:

Առաջարկում ենք, որ ՀՀ նախագահին մեր պահանջները ներկայացնելու համար նախագահի նստավայր այցելեք քայերթով` մենակ կամ ընկերներով` ժամը 18:30-ից (կախված նրանից, թե քաղաքի որ հատվածից եք գալու), այնպես, որ ժամը 19:30-ին բոլորս լինենք Բաղրամյան 26-ում:

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

Այս խորագրի վերջին նյութերը