Լրահոս

17.04.2014 13:41


Բռնության զուգորդմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Բռնության զուգորդմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Կալանավորներ Ռ. Մ.-ի և Ա. Մ.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզային քննչական բաժնում նախապատրաստված նյութերով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կալանավորները հաղորդում են տվել այն մասին, որ 2013թ հոկտեմբերին ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին բերման ենթարկվելուց հետո, խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով ոստիկանության աշխատակիցների կողմից իրենց նկատմամբ կիրառվել են բռնություններ:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը