Սերգո Կարապետյանը չի կիսում ՕԵԿ քաղաքական մտադրությունը
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը դուրս է եկել «Օրինաց երկիր» կուսակցությունից: Այս մասին Կարապետյանը հայտարարեց` «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով լուրերն այն մասին, որ նախարարի պաշտոնակատարը որոշել է դուրս գալ կուսակցությունից` պայմանավորված կոալիցիոն համագործակցությունը դադարեցնելու ՕԵԿ որոշմամբ:
«Երբ 2010 թվականի դեկտեմբերին առաջարկություն ստացա՝ զբաղեցնելու ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը, և անդամագրվեցի «Օրինաց երկիր» կուսակցությանը , ՕԵԿ-ը դիտում էի որպես Սերժ Սարգսյանի քաղաքական թիմի մի մաս և պատրաստ էի իմ աշխատանքով նպաստել Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական թիմի հաջողություններին: Սա է պատճառը, որ երբ ապրիլի 16-ին՝ ՕԵԿ քաղխորհրդի նիստի ժամանակ, կուսակցությունը որոշեց դուրս գալ կոալիցիայից, ես, չկիսելով այդ քաղաքական մտադրությունը և անկախ իմ հետագա պաշտոնավարումից, դուրս եմ եկել «Օրինաց երկիր» կուսակցությունից»,-ասաց Սերգո Կարապետյանը: