Լրահոս

17.04.2014 15:40


Դոնեցկում նորից ներկել են Կոբզոնի հուշարձանը

Դոնեցկում նորից ներկել են Կոբզոնի հուշարձանը

Անհայտ անձինք ուկրաինական դրոշի գույներով են ներկել հայտնի երգիչ Իոսիֆ Կոբզոնի արձանը Դոնեցկում: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ նովոստի»–ի թղթակիցը։ Հուշարձանի վերին հատվածը ներկվել է կապույտ, ստորինը՝ դեղին։ Քաղաքացիների խոսքերով՝ դեռ երեկ հուշարձանը նախնական վիճակում էր։

Հուշարձանի նկատմամբ բարբարոսություն մեկ անգամ արդեն եղել է. մարտի 24-ին հուշարձանը ներկել էին գազարաշագանակագույն ներկով։ Հուշարձանը տեղադրվել է Դոնեցկի «Յունոստ» Երիտասարդական պալատի հրապարակում 2003 թ. օգոստոսի 30-ին։ Հուշարձանի բացումը նվիրվել է քաղաքի օրվան և երգչի 66-ամյակին, որը ծնվել է Դոնեցկի շրջանում։

Այս խորագրի վերջին նյութերը