Լրահոս

17.04.2014 15:51


Երվանդ Բոզոյան. «Հայաստանում սահմանադրական ճգնաժամ չկա»

Երվանդ Բոզոյան. «Հայաստանում սահմանադրական ճգնաժամ չկա»

Այսօրվա ասուլիսին քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, պատասխանելով հարցին, թե սահմանադրական հայեցակարգի փոփոխությունների պահանջ այս պահին կա՞, ասել է.

-Հայաստանում սահմանադրական ճգնաժամ չկա։ Սա արհեստածին խնդիր է, և, կարծում եմ, հասարակությունը պետք է չքննարկի արհեստածին թեմաներ։ Հայաստանում կա լուրջ սոցիալ–տնտեսական ճգնաժամ, ու դա վերաճել է քաղաքական ճգնաժամի, որտեղ կա լուրջ անվստահություն իշխանությունների հանդեպ։ Անվստահության ճգնաժամ կա, բայց չկա սահմանադրական ճգնաժամ։ Սոցիալ–տնտեսական ծանր պայմաններում բերել սահմանադրական հանրաքվեի գաղափար մտցնել նշանակում է պայթյունավտանգ վիճակ ստեղծել հասարակության մեջ։

Քաղաքագետը նշել է, թե հասարակության լուրջ շրջանակների մոտ կա կասկած, որ սահմանադրական փոփոխություններով գործող նախագահը փորձում է իր համար սահմանադրական հնարավորություններ ստեղծել վերարտադրվելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը