Լրահոս

17.04.2014 20:08


Կաննի կինոփառատոնում կցուցադրվի Լոզնիցայի «Մայդան» ֆիլմը

Կաննի կինոփառատոնում կցուցադրվի Լոզնիցայի «Մայդան» ֆիլմը

Սերգեյ Լոզնիցայի «Մայդան» ֆիլմը կցուցադրվի Կաննի 67-րդ կինոփառատոնում` «Հատուկ ցուցադրում» ծրագրի շրջանակներում: Այս մասին հայտնել է Կաննի փառատոնի ծրագրային տնօրեն Թիերրի Ֆրեմոն։

«Մայդանը» վավերագրական ֆիլմ է՝ նկարահանված ռուս և ուկրաինացի ռեժիսոր Լոզնիցայի կողմից փետրվար–մարտ ամիսներին Կիևում՝ Անկախության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ։

Տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։

Այս խորագրի վերջին նյութերը