Հայաստանը միացել է մելանոմայի դեմ պայքարի միամսյակին
Արյունաբանության և Ուռուցքաբանության Հայկական Ասոցիացիան և «Գլոբալ Շեյփերս» Երևանյան կենտրոնը համատեղ նախաձեռնությամբ արդեն 2-րդ անգամ աշխարհում նշում են մելանոմայի դեմ պայքարի օրը։ Նախագծի շրջանակներում ապրիլի 11-ից մայիսի 11-ն ընկած ժամանակահատվածում մի շարք միջոցառումների օգնությամբ կտարածվի մելանոմա հիվանդության և դրա դեմ պայքարելու մասին տեղեկատվություն Հայաստանի և այլ երկրների քաղաքացիների համար:
Մելանոման մաշկային քաղցկեղի ամենավտանգավոր տեսակն է, որն ամեն տարի ի հայտ է գալիս 160,000 նոր տեսակներով և ունի մահացության ամենաբարձր ցուցանիշը մաշկային քաղցկեղի շրջանում, որից տարեկան աշխարհում մահանում է 48,000 մարդ։ Մայիսի 11-ը հայտարարվել է մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օր` ի հիշատակ հանրահայտ երգիչ Բոբ Մարլիի, ով մահացել է մելանոմայից 1981թ. մայիսի 11-ին:
Ապրիլի 11-ից մայիսի 11-ը Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնում կտրվի անվճար խորհրդատվություն/ախտորոշում քաղաքացիներին, Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցացիան կկազմակերպի մասնագիտական կլոր սեղան- քննարկումներ մելանոմայի առաջացման պատճառների, ախտորոշման, բուժման և կանխարգելման մեթոդների մասին։