Լրահոս

17.04.2014 17:00


Ապրիլի 23-ին՝ ջահերով ավանդական երթ

Ապրիլի 23-ին՝ ջահերով ավանդական երթ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը 2014թ. ապրիլի 23-ին կազմակերպելու են ջահերով ավանդական երթը, որը կմեկնարկի Ազատության հրապարկից ժամը 19:30-ին: Երթի մասնակիցները նաև նամակ են հանձնելու ՀՀ նախագահին` պահանջելով ի նշանավորումն Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի, համայն հայության պահաջատիրական պայքարի շարունակականության, արդարության վերականգման, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանչման ու դատապարտման և ամբողջական փոխհատուցման աննկուն պայքարի՝ ետ կանչել Հայաստանի Հանրապետության ստորագրությունը 2009 թվականի հայ-թուրքական արձանագրություններից:

Բոլոր ուսանողական, երիտասարդական կազմակերպություններին հրավիրում ենք մասնակցելու մեր այս նախաձեռնությանը։

Սիրելի’ երիտասարդներ, ապրիլի 24-ի նախօրյակին ապացուցենք մեր միասնությունը և մեր անժամանցելի իրավունքներին տեր լինելու վճռական կամքը:

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը

Այս խորագրի վերջին նյութերը