Լրահոս

17.04.2014 17:26


Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնն ստանձնելու առթիվ

Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնն ստանձնելու առթիվ

Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Հովիկ Աբրահամյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում ասված է.
«Հարգելի՛ Հովիկ Արգամի,
Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Ռուսաստանին և Հայաստանին կապում են դաշնակցային հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը, որոնք հիմնված են մեր ժողովուրդների բարեկամական ավանդույթների վրա:
Վստահ եմ, որ մեր երկկողմ համագործակցության հետագա զարգացումը առևտրատնտեսական, ներդրումային, գիտատեխնիկական և այլ ոլորտներում, նոր խոշոր համատեղ ծրագրերի իրականացումը, Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին հայ գործընկերների լիարժեք միացումն ամբողջովին համապատասխանում են մեր պետությունների շահերին: Պատրաստ եմ Ձեզ հետ կառուցողական աշխատանքի Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև փոխհամագործակցության բոլոր արդիական հարցերի շուրջ:
Մաղթում եմ Ձեզ, հարգարժա՛ն Հովիկ Արգամի, քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ»:

Այս խորագրի վերջին նյութերը