Ինչպես հայտնում է ԳԱԼԱ-ի թղթակիցը, այս պահին մայրաքաղաքի Ֆիրդուսի թաղամասի բնակիչները հավաքվել են ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դիմաց եւ պահանջում են հանդիպում նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Դրսում տեղի ունեցող իրադարձություններին հանրապետական գործիչներից շատերը հետեւում են պատշգամբից, ինչը վրդովվեցրել է Ֆիրդուսի բնակիչներին:
Ակցիայի մասնակիցները ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել են, թե բազմաթիվ դիմում-նամակներ են հասցեագրել ինչպես նախկին վարչապետին, այնպես էլ Սերժ Սարգսյանին, սակայն որեւէ պատասխան չեն ստացել: Ավելի ուշ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ շտապող վարչապետը հանդիպել է բնակիչների հետ ու խոստացել վաղը ծանոթանալ նրանց խնդրին: Գրասենյակ է այցելել նաեւ Սերժ Սարգսյանը: Մեկնարկել է ՀՀԿ ԳՄ նիստը:
ՀՀԿ ԳՄ նիստն ուղեկցվում է բողոքի ցույցով
Ինչպես հայտնում է ԳԱԼԱ-ի թղթակիցը, այս պահին մայրաքաղաքի Ֆիրդուսի թաղամասի բնակիչները հավաքվել են ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դիմաց եւ պահանջում են հանդիպում նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: