Լրահոս

18.04.2014 11:08


ԵՊՀ-ի անվտանգության ավելի քան 70 աշխատակից կդառնա գործազուրկ

ԵՊՀ-ի անվտանգության ավելի քան 70 աշխատակից կդառնա գործազուրկ

«7օր»-ը նամակ է ստացել, որում ներկայացված են ԵՊՀ-ում կատարվող փոփոխությունների վերաբերյալ մտահոգություններ։ Նամակում, մասնավորապես, ասված է. «ԵՊՀ-ում լուրջ փոփոխություններ են սպասվում բուհի անվտանգության համակարգում, իսկ ավելի կոնկրետ՝ ԵՊՀ-ն պատրաստվում է իր անվտանգությունը վստահել մասնավոր ընկերության: Դրա արդյունքում, սակայն, գործազուրկ է դառնալու բուհի ավելի քան 70 աշխատակից: Ինչպես նշեց անվտանգության աշխատակիցներից մեկը, որը, բականաբար, չցանկացավ ներկայանալ, 2 օր առաջ հանդիպում է եղել աշխատակիցների և ԵՊՀ աշխատակազմի ղեկավար, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հովանավորյալ, Ալիկ Ղարիբյանի միջև: Հանդիպման ժամանակ անվտանգության աշխատակիցներին զգուշացվել է, որ ապրիլի 28-ից նրանք ստիպված են լինելու ստանալ համապատասխան մասնավոր ընկերության սերտֆիկատ, որի համար, ի դեպ, նրանք պետք է վճարեն 25 000 դրամ, (որը կազմում է ԵՊՀ անվտանգության աշխատակցի աշխատավարձի մոտ 30 տոկոսը ( աշխատավարձը միջինում կազմում է 80 000 դրամ )): Սերտիֆիկատը ստանալուց հետո, ըստ Ալիկ Ղարիբյանի, անվտանգության աշխատողը կրկին շարունակելու է աշխատել մայր բուհում, բայց արդեն ավելի ցածր` 55 000 – 60 000 դրամ աժխատավարձով: Ընդ որում, աշխատանքին մնալու են միայն երիտասարդ աշխատակիցները, որոնց «դաբրոն» կրկին պետք է տա հենց ինքը` Ալիկ Ղարիբյանը, ինչպես նա նշել է նեղ շրջապատում: Այսպիսով, ԵՊՀ-ի անվտանգությունը նոր ընկերությանը վստահելու արդյունքում գործազուրկ է դառնալու մոտ 70 անվտանգության աշխատակից, ովքեր այսօր իրենց ցածր աշխատավարձով ընտանիք են պահում: Ինչո՞վ է առավել նոր մասնավոր ընկերությունը գործող անվտանգության համակարգից: Այս հարցին չի կարող պատասխանել ոչ ոք, քանի որ նման առավելություն ուղղակի չկա, այլ ընդամենը «արդիականացման» քողի տակ բուհ է բերվում մանսավոր ընկերություն, որի հետ ԵՊՀ ախատակազմի ղեկավարը, թերևս, ունի ընդհանուր շահեր: Նշենք՝ մինչ այս ԵՊՀ-ն «մասնավորեցրել էր» նաև բուհի մաքրության համակարգը` այն ևս վստահելով մասնավոր ընկերության` համապատասխան մրցույթի միջոցով, որում հաղթել էր Ալիկ Ղարիբյանին մտերիմ անձնավորություններից մեկին պատկանող ընկերությունը, ինչպես արվում է ԵՊՀ-ի հայտարարած գրեթե բոլոր մրցույթներում: Ի դեպ, ապրիլի 17-ին ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Ալիկ Ղարիբյանի և ԵՊՀ անվտանգության պետի միջև. Ալիկ Ղարիբայնը իր մոտ է կանչել նրան և պահանջել այժմ իսկ դիմում գրել և դուրս գալ աշխատանքից: Անվտանգության պետը հրաժարվել է վաղօրոք անհիմն աշխատանքից ազատման դիմում գրել և դիմել է բուհի ռեկտորին, որը պահանջել է անխոս ենթարկվել Ալիկ Ղարիբյանին՝ միաժամանակ կոպտորեն ասելով. «Մեկ ա՝ էդ ծերակույտը բոլորն էլ ազատվելու է աշխատանքից»` պարզորեն հասկացնելով, որ բոլորը զրկվելու են այսօրվա աշխատանքից»:

Այս խորագրի վերջին նյութերը