Լրահոս

18.04.2014 11:14


ՄԱԿ–ի ԱԽ. «Հակամարտող կողմերը Սիրիայում պետք է վերսկսեն բանակցությունները Հոմսում զինադադարի վերաբերյալ»

ՄԱԿ–ի ԱԽ. «Հակամարտող կողմերը Սիրիայում պետք է վերսկսեն բանակցությունները Հոմսում զինադադարի վերաբերյալ»

ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել սիրիական կողմերին վերսկսել բանակցությունները Հոմսում մարտերը դադարեցնելու վերաբերյալ, որտեղ խաղաղ բնակչություն է ապրում։ ԱԽ երկժամյա խորհրդակցության ավարտին նրա մշտական նախագահող, ՄԱԿ–ում Նիգերիայի մշտական ներկայացուցիչ Ջոյ Օգուն հայտնել է, որ հանդիպման մասնակիցները խոր անհանգստություն են հայտնել քաղաքացիական բնակչության համար։ Դիվանագետի խոսքերով՝ ԱԽ–ում աջակցել են ՄԱԿ–ի ու ԱՊԼ–ի համատեղ ներկայացուցիչ Լահդար Բրահիմիի կոչին՝ սիրիական կառավարության և ընդդիմության միջև բանակցությունների վերսկսման վերաբերյալ։

Ջոյ Օգուն նշել է նաև, որ անհրաժեշտ է պահպանել ՄԱԿ–ի ԱԽ–ի 2139 բանաձևը, որը Դամասկոսից և խռովարարներից պահանջում է մարդասիրական օգնության մուտքի հնարավորություն և քաղաքների պաշարման դադարեցում։ Իր հերթին Սիրիայի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ–ում՝ Բաշար Ջաֆարին, նշել է, որ ՄԱԿ-ը և ընդդիմության արտասահմանյան հովանավորները միտումնավոր են Հոմսում առկա իրավիճակը մարդասիրական աղետ ներկայացնում. «Ներկա պահին Հոմսի հին քաղաքում գտնվում է ընդամենը 170 քաղաքացիական անձ, մնացած 2000-ն ահաբեկիչներ են»,–ասել է նա լրագրողներին՝ հավելելով, որ այդ 170-ն էլ ահաբեկիչների բարեկամներն են, նրանց առաջարկվել է լքել քաղաքը, բայց նրանք հրաժարվել են։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը