Ռոուհանի. «Իրանը պատրաստ է հետ մղել յուրաքանչյուր ագրեսորի»
Իրանը պատրաստ է համարժեք պատասխան տալ յուրաքանչյուր ագրեսորի: Այս մասին հայտնել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոուհանին՝ ելույթ ունենալով այսօր՝ Բանակի օրվա առթիվ։
«Միջուկային խնդրով համաշխարհային տերությունների հետ բանակցություններում մենք հայտարարել ենք ու հայտարարում ենք, որ մեր երկիրը չի ձգտում ագրեսիայի և պատերազմի, նշել է նախագահը,– զինված ուժերի հզորությունն ու աջակցությունն օգնեցին մեր բանակցողներին հաջողությամբ պաշտպանել երկրի շահերը»։
Թեհրանում ռազմական շքերթ է տեղի ունեցել, որտեղ նոր զենք է ցուցադրվել։
«Իրանի բանակն անվտանգության և կայունության երաշխիքն է ողջ տարածաշրջանում»,–նշել է Ռոուհանին:
Նշենք, որ 1992 թվականից Իրանն ինքնուրույն տանկեր, հրթիռային տեխնիկա և ռազմական ինքնաթիռներ է արտադրում։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը։