Թուրքիայի խորհրդարանն ընդլայնել է Ազգային հետախուզության լիազորությունները
Թուրքիայի խորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել վիճելի օրինագծին, որն ընդլայնում է Ազգային հետախուզության լիազորությունները, և թույլ է տալիս ուղիղ կապեր հաստատել ցանկացած կազմակերպության, մասնավոր անձանց, այդ թվում՝ ահաբեկիչների հետ։ Ինչպես հայտնել է տեղական հեռուստաընկերությունը, գործող օրենքի լրացումներն ընդունվել են հինգշաբթի երեկոյան։ Կազմակերպությունը միաժամանակ իրավունք է ստացել մեջլիսի հայցով գործողություններ իրականացնել Թուրքիայի սահմանից դուրս։ Ազգային հետախուզական կազմակերպությունը կարող է նաև առանց դատարանի թույլտվության լսել հեռախոսները, եթե դա իրականացվում է իրագործվող խնդրի շահերից ելնելով։ Հետախուզության աշխատակիցներն ազատվում են քրեական հետապնդումից օրենքի հնարավոր խախտման դեպքում հատուկ գործողություն իրականացնելու ընթացքում։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։