Առանց մեկնաբանության. «Դուք մեր Հենարանն եք, մեր Առաջնորդը, մեր Ուսուցիչը, մեր Բացառիկը»
Առանց մեկնաբանության՝ ներկայացնում ենք Սփյուռքի նախարարության ողջ աշխատակազմի՝ ծննդյան օրվա կապակցությամբ նախարար Հրանուշ Հակոբյանին ուղղված շնորհավորական նամակը։
«Ծննդյան օրը մարդու ապրած կյանքը վերարժևորելու, նրա գործունեության կարևորությունը հասկանալու, նրա նկատմամբ ունեցած զգացողություններն արտահայտելու յուրատեսակ հնարավորություն է: Հաճախ ասելիքը դառնում է գեղեցիկ բառերի շարք, ուր զգացմունքը զիջում է, երբեմն էլ զգացմունքն ուժգին է այնքան, որ խոսքն անզոր է դառնում: Բայց կան անհատներ, որոնց շնորհավորելիս դրանք ինքնին համադրվում են:
Սիրելի´ տիկին Հրանուշ Հակոբյան, Ձեր անուն-ազգանունն արդեն Խոսք է, իսկ էությունը` Զգացմունք: Երանի նրանց, ովքեր իսկապես ճանաչել են Ձեզ և Ձեր խիստ, լուրջ ու պահանջկոտ կերպարի մեջ գտել են ոչ միայն օրինակելի ղեկավարի, պետական գործչի, իր Հայրենիքին անմնացորդ նվիրված քաղաքացու, այլև կարողացել են տեսնել քնքուշ, մեղմ, հոգատար, հուզականությամբ օժտված անզուգական մարդուն. ուրեմն` երանի մեզ. մենք տեսել ենք այդ ամենը:
Հպարտ ենք Ձեզանով. Ձեր շնորհիվ ՀՀ սփյուռքի նախարարությունն այսօր կայացած պետական կառույց է: Դուք նպաստում եք մեզանից յուրաքանչյուրի կայացմանը` անկախ տարիքից: Հայտնի է, որ փորձառությունը տարիների ընթացքում է ձեռք բերվում, բայց այս պահին ուզում ենք հատկապես ընդգծել, որ Ձեզ հետ աշխատելով` համոզվել ենք, որ ով հակոբյանական դպրոցը չի անցել, նա լիարժեք փորձառություն չունի, իսկ ով անցել է, շահել է` թե´ որպես մարդ, թե´ որպես պետական ծառայող: Ձեզանից սովորել ենք լինել ազնիվ, ներել ու դրսևորելու հնարավորություն տալ ձգտում ունեցողին, բարձրացնել ու բարձրանալ, պաշտպանել թույլին, կողմնորոշվել, զգոն ու պատասխանատու լինել, գործը սկսել ու ավարտին հասցնել` կանգ չառնելով որևէ խոչընդոտի առջև… Ձեր պատգամներն ու հորդորներն անսպառ են և, հավատացե´ք, ջանում ենք դրանց հավատարիմ մնալ …
Զարմացնող ու հիացնող են Ձեր «ներքին» տեսողությունը, մարդկային հոգեբանության անսահման ու խորը ճանաչողությունը, և անկասկած է, որ յուրաքանչյուրը կձգտի լինել այդպիսին: Մինչդեռ այս ամենը, որ այդքան ներդաշնակորեն կրում եք Ձեր մեջ, բնությունից է տրված Ձեզ, և միայն ընտրյալներին է հատուկ:
Մեզ գոտեպնդում է Ձեր տեսակը, ստեղծարար միտքը, Ձեզանից հորդող ուժը: Դուք մեր Հենարանն եք, մեր Առաջնորդը, մեր Ուսուցիչը, մեր Բացառիկը:
Սիրելի´ տիկին Հակոբյան, ընդունե´ք նախարարության նախկին և ներկա բոլոր աշխատակիցների ամենաջերմ շնորհավորանքները:
Եղե´ք առողջ, շարունակե´ք Ձեր հայրենանվեր, ազգանպաստ գործունեությունը` ի բարօրություն մեր Հավաքական Հայրենիքի:
Երջանկություն Ձեզ, և, ինչպես Դուք եք հաճախ մաղթում` թող Աստծո Ամենազոր Աջը զորավիգ լինի Ձեզ ու Ձեր գեղեցիկ, ավանդական ընտանիքի բոլոր անդամներին:

Մենք սիրում ենք Ձեզ»:
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմ