Լրահոս

18.04.2014 10:15


ՀՀԿ-ում մի խավ կա, որին թվում է, թե երկիր ղեկավարելը համակարգչային խաղ է

ՀՀԿ-ում մի խավ կա, որին թվում է, թե երկիր ղեկավարելը համակարգչային խաղ է
«Չորրորդ իշխանություն»-ը գրում է.
«ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե նախագահի կողմից վերջին շրջանում իրականացված բոլոր քայլերը քաղաքական կյանքի ռեստարտ է, և քաղաքական կյանքի «ջոյստիկը» ՀՀԿ-ի ձեռքին է:

Սովորաբար ռեստարտի անհրաժեշտություն առաջանում է այն դեպքում, երբ համակարգիչը «կախվում է», և այս իմաստով պարոն Աշոտյանի համեմատությունն իսկապես տեղին է՝ ՀՀԿ-ում հիմա հենց այդ վիճակն է: Ինչ վերաբերում է «ջոյստիկին», ապա ՀՀԿ-ում մի խավ կա, որին թվում է, թե երկիր ղեկավարելը համակարգչային խաղ է՝ պետք է ընդամենը ինչ-որ խոչընդոտների վրայով ցատկել, «դրակոնի անցնել», հետո գանձ գտնել կամ «սունկ ուտել», որ «կյանքները շատանան» և այլն:

Հենց այդպես էլ «ջոյստիկով» երկիր են ղեկավարում, ֆեյսբուքում իրենք իրենց «լայքեր» տալիս և գոհ ու երջանիկ ապրում: Այ, եթե դրա փոխարեն օրական գոնե կես ժամ առանց թիկնապահների փողոց դուրս գային և իրական մարդկանց հետ շփվեին՝ կիմանային, որ անկախ նրանից, թե ում ձեռքին է քաղաքական կյանքի «ջոյստիկը», ՀՀԿ-ի համար համար վաղուց արդեն «game over»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը