Վարդան Բոստանջյան. «Տնտեսական քաղաքականությունը պետք է կտրականապես փոխվի»
«Երկրում առկա է խոր բարոյահոգեբանական ճգնաժամ, որը ձևավորվել է տնտեսության, սոցիալական ճգնաժամի ֆոնին, հասարակության մոտ վստահության դեֆիցիտն է առկա, և հենց այդ ճգնաժամից դուրս գալն է առաջնահերթ»,–այսօրվա ասուլիսին ասել է ԲՀԿ–ական Վարդան Բոստանջյանը։
Անդրադառնալով հարցին, թե ինչն առաջին հերթին պետք է վերանայվի տնտեսական քաղաքականությունում, բանախոսը նշեց, որ անհրաժեշտ են ակնհայտ արմատական փոփոխություններ։
«Նախորդ վեց տարիների ընթացքում ցանկացած ծրագիր, քայլ, որը պետք է բերեր երկիրն ավելի ցանկալի իրավիճակի, տեղի չի ունեցել: Բոլոր խոցելի պահերը, որոնք գոյություն ունեն Հայաստանում, պայմանավորված են եղել հենց այդ քաղաքականությամբ, այնպես որ, բնական է, որ տնտեսական քաղաքականությունը պետք է կտրականապես փոխվի»,- ընդգծեց Վ. Բոստանջյանը:

7or.am