Ուկրաինայի ԱԱԾ-ն հետախուզում է հայտարարել Յանուկովիչի որդու նկատմամբ
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հետախուզում է հայտարարել Վիկտոր Յանուկովիչի որդու՝ Ալեքսանդրի նկատմամբ։ Այդ մասին տեղեկատվությունը տեղադրվել է երկրի ներքին գործերի նախարարության կայքում՝ հետախուզության տվյալների ցանկում։ Նշվում է, որ Ալեքսանդր Յանուկովիչը կասկածվում է ծառայողական կեղծիքի, փաստաթղթերի կեղծման մեջ։ Այդպիսի մեղադրանքները նախատեսում են երկուսից հինգ տարվա ազատազրկում։ Կիևում Վիկտոր Յանուկովիչի դեմ մի քանի քրեական գործ է հարուցվել։
Ապրիլի 3-ին Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն հայտնել էր, որ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը թույլտվություն է տվել նրան բերման ենթարկել և ներկայացնել դատարան։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը։