Լրահոս

18.04.2014 18:05


Մեսսին «Բարսելոնայից» 400 մլն եվրո է պահանջում

Մեսսին «Բարսելոնայից» 400 մլն եվրո է պահանջում

«Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին և կատալոնյան ակումբը մոտ են նոր պայմանագրի ստորագրմանը։ Սակայն Sport.es-ը հայտնում է, որ ֆուտբոլիստն ու ակումբն առայժմ համաձայնության չեն եկել աշխատավարձի հարցում։

«Բարսելոնան» արգենտինացուն առաջարկում է հինգ տարվա պայմանագիր՝ 200 մլն եվրո ընդհանուր գումարով։ Ընդ որում, ակումբը ցանկանում է պահպանել Մեսսիի պատկերով ապրանքանիշերի կոմերցիոն իրավունքի 20% -ը։

Ինքը՝ ֆուտբոլիստը, ու նրա հայրը՝ Խորխե Մեսսին, պնդում են 5 տարվա համար 400 մլն աշխատավարձի և կոմերցիոն իրավունքների 100%-ի տարբերակը։

Այս խորագրի վերջին նյութերը