Լրահոս

18.04.2014 14:50


Վարչապետի մոտ քննարկվել է ՄՄ-ին անդամակցելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը

Վարչապետի մոտ քննարկվել է ՄՄ-ին անդամակցելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե ըստ ոլորտների կազմված աշխատանքային խմբերի ղեկավարները մանրամասներ են ներկայացրել ՄՄ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզով» իրականացվող միջոցառումների կատարման ընթացքի եւ քայլերի վերաբերյալ:

Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ղեկավարներին աշխատանքներն իրականացնել՝ բացառելով որեւէ շեղում սահմանված ժամանակացույցից, իսկ խնդիրների ի հայտ գալու դեպքում այդ մասին զեկուցել անձամբ իրեն:

Այս խորագրի վերջին նյութերը