Լրահոս

18.04.2014 15:23


Չինաստանի իշխանությունը Ցզիան քաղաքից Հյուսիսային Կորեա գնացք է գործարկել

Չինաստանի իշխանությունը Ցզիան քաղաքից Հյուսիսային Կորեա գնացք է գործարկել

Չինաստանի իշխանությունը երկաթգծային հաղորդակցություն է կարգավորել Հյուսիսային Կորեայի հետ Ցզիան հյուսիսարևելյան քաղաքից երկու երկրների միջև զբոսաշրջային փոխանակումների զարգացման նպատակով։ Այդպիսով Ցզիանը դարձավ երկրորդ չինական քաղաքը, որտեղից Չինաստանի քաղաքացիները գնացքով կարող են ժամանել հարևան պետություն։ Ուղևորության արժեքը, որը կմեկնարկի մայիսի մեկից, կարժենա 480 դոլար։ Մինչ այդ չինացիները Հյուսիսային Կորեա էին մեկնում Դանդուն քաղաքից՝ երկու պետություններն իրար կապող կամրջի միջոցով։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը