Բրիտանական «The Daily Mirror» թերթը փոխանցում է, որ հնդկական հիվանդանոցի վիրաբույժները հիվանդի փորից ոսկու 12 ձուլակտոր են հայտնաբերել։ 63-ամյա տղամարդը գանգատվում էր փորացավից։ Ինչպես նա պատմել է բժիշկներին, գանգատի պատճառը դարձել է կուլ տված շշի երկաթյա փակիչը կնոջ հետ վեճի արդյունքում։ Երեք ժամ տևած վիրահատությունից հետո բժիշկներն, ի զարմանս իրենց, հիվանդի մարմնում հայտնաբերել են 400 գրամ կշռով 12 ոսկե ձուլակտոր։ Թանկարժեք գտածոն առգրավվել է ոստիկանության ու մաքսային ծառայության կողմից։
Անհաջողակ մաքսանենգը ողջ է մնացել։ Հնդկաստանում, որը ոսկու ամենախոշոր սպառողն է աշխարհում, ոսկու մաքսանենգության ռեկորդային աճ է գրանցվել ներմուծվող ապրանքի մաքսատուրքի ավելացումից հետո։
Հնդկացու փորից ոսկու 12 ձուլակտոր են հանել

Փոխանցում է «ՌԻԱ նովոստի»–ն։