Լրահոս

18.04.2014 16:56


Հոմս քաղաքի մզկիթի մոտ ավտոմեքենա է պայթեցվել

Հոմս քաղաքի մզկիթի մոտ ավտոմեքենա է պայթեցվել

Սիրիական Հոմս քաղաքում` Բիլյալյա բեն Ռաբախ մզկիթի մոտ,ծայրահեղականները պայթեցրել են ականապատված ավտոմեքենա։ Ահաբեկչությունն իրականացվել է անմիջապես ուրբաթօրյա աղոթքից հետո։ Ինչպես հաղորդում է «Սուրիյա ալ–Էն» տեղեկատվական գործակալությունը, առնվազն ինը մարդ է զոհվել։ Տուժածների մասին տեղեկատվություն չի նշվում։ Մզկիթը գտնվում է Ակրամ թաղամասում՝ գրոհայիններից ազատագրված քաղաքի հատվածում։

Գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը