Ապրիլի 19-ին, ժամը 00.10-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Շահումյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ԶԻԼ-130» մակնիշի 33 UV 528 և «ՎԱԶ-2106» մակնիշի 52 ԼՕ 511 պետհամարանիշերով ավտոմեքենաները: Հրդեհը մարվել է ժամը 00.22-ին: Ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից տեղի ուժերով դուրս են բերվել վարորդ՝ 1988 թ. ծնված Վ. Ղ.-ն և ուղևոր Ա. Հ.-ն, ովքեր տեղափոխվել են Գորիսի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ-2106»-ը
Ապրիլի 19-ին, ժամը 00.10-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Շահումյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ԶԻԼ-130» մակնիշի 33 UV 528 և «ՎԱԶ-2106» մակնիշի 52 ԼՕ 511 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Հրդեհը մարվել է ժամը 00.22-ին: Ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից տեղի ուժերով դուրս են բերվել վարորդ՝ 1988 թ. ծնված Վ. Ղ.-ն և ուղևոր Ա. Հ.-ն, ովքեր տեղափոխվել են Գորիսի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: