Ավարտվեցին համայնքապետերի հերթական դասընթացները ԼՂՀ կառավարությունում
Այսօր Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը մասնակցեց կառավարության աշխատակազմի կողմից կազմակերպվող համայնքապետերի հինգերորդ դասընթացի փակման արարողությանը: Նա իր խոսքում կարևորեց նմանատիպ միջոցառումների դերը համայնքների ղեկավարների պատրաստվածության մակարդակի բարձրացման գործում: Ա. Աղաբեկյանը շեշտադրեց համայնքի ղեկավարի՝ որպես ընտրովի ինստիտուտի, նշանակությունը տեղական ինքնակառավարման մարմինների կայացման ճանապարհին: Նա կոչ արեց ներկաներին ավելի նախաձեռնող լինել համայնքային բյուջեների ձևավորման գործում՝ աշխատելով դրանց զարգացման ուղղությամբ: Փոխվարչապետը նշեց, որ գործադիրն անարձագանք չի թողնի համայնքներից եկող ցանկացած նախաձեռնություն: Վերջում Ա. Աղաբեկյանը դասընթացի 25 մասնակիցներին հանձնեց հավաստագրեր՝ համոզմունք հայտնելով, որ մեկ շաբաթում ստացած գիտելիքները կբարձրացնեն համայնքների ղեկավարների գործունեության արդյունավետության մակարդակը: ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Ավարտվեցին համայնքապետերի հերթական դասընթացները ԼՂՀ կառավարությունում
Այսօր Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը մասնակցեց կառավարության աշխատակազմի կողմից կազմակերպվող համայնքապետերի հինգերորդ դասընթացի փակման արարողությանը: Նա իր խոսքում կարևորեց նմանատիպ միջոցառումների դերը համայնքների ղեկավարների պատրաստվածության մակարդակի բարձրացման գործում:
Ա. Աղաբեկյանը շեշտադրեց համայնքի ղեկավարի՝ որպես ընտրովի ինստիտուտի, նշանակությունը տեղական ինքնակառավարման մարմինների կայացման ճանապարհին: Նա կոչ արեց ներկաներին ավելի նախաձեռնող լինել համայնքային բյուջեների ձևավորման գործում՝ աշխատելով դրանց զարգացման ուղղությամբ: Փոխվարչապետը նշեց, որ գործադիրն անարձագանք չի թողնի համայնքներից եկող ցանկացած նախաձեռնություն:
Վերջում Ա. Աղաբեկյանը դասընթացի 25 մասնակիցներին հանձնեց հավաստագրեր՝ համոզմունք հայտնելով, որ մեկ շաբաթում ստացած գիտելիքները կբարձրացնեն համայնքների ղեկավարների գործունեության արդյունավետության մակարդակը:
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին