Լրահոս

19.04.2014 16:31


Ռուսաստանին կարող են արգելել մասնակցել «Եվրատեսիլին»

Ռուսաստանին կարող են արգելել մասնակցել «Եվրատեսիլին»

«korrespondent.net»-ի փոխանցմամբ՝ մի խումբ օտարերկրյա լրագրողներ դիմել են «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմկոմիտեին Ռուսաստանի մասնակցությունը մրցույթին թույլ չտալու համար:

Լրագրողներից մեկի խոսքերով՝ Ռուսաստանը ներկայացնող Մարիա և Անաստասիա Տոլմաչյովա քույրերի «Shine» երգը սադրիչ է. այնտեղ ակնարկ կա Ղրիմի մասին:

Սակայն կազմկոմիտեն դեռ չի արձագանքել Ռուսաստանին մրցույթից հեռացնելու պահանջին։

Հիշեցնենք, որ մրցույթը կանցկացվի Դանիայում մայիսի 6-10-ին։ Հայաստանը ներկայացնելու է Արամ Mp3-ը։

Այս խորագրի վերջին նյութերը