Լրահոս

19.04.2014 11:39


«Երբեք չհարմարվե՛ք և թևաթափ չլինե՛ք «գեբելսյան քարոզչամեքենայից»»

«Երբեք չհարմարվե՛ք և թևաթափ չլինե՛ք «գեբելսյան քարոզչամեքենայից»»

«Դ!ԵՄ ԵՄ» շարժման մասնակիցների ակցիան ստիպեց ՀՀ նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանին գալ Բաղրամյան 26 և, Տիգրան Սարգսյանից ժառանգած խոստումների շնորհիվ, ևս մեկ անգամ փափուկ բարձ դնել շարժման մասնակիցների գլխի տակ: Հնարավոր է, որ ՀՀ նոր վարչապետը շարժումը մեղմացնելու համար որոշ զիջումների գնա, բայց այդ զիջումներից չի կարելի եզրակացություն անել, թե կուտակային կենսաթոշակային պարտադիր բաղադրիչը վերջնականապես չեղյալ կհայտարարվի կառավարության կողմից: Եկեք մի փոքր ավելի խորը մտածենք՝ եթե երկիրը գտնվում է սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում, երկրի պետական գանձարանը ամբողջությամբ դատարկ է, երկրի արտաքին պարտքը կազմում է 4.7 մլրդ դոլար, ինչպե՞ս պետք է վճարի պետական ապարատներում աշխատակիցների աշխատավարձերը կամ թոշակառուների թոշակները, այդ թվում՝ նպաստները, իսկ ոչ լեգիտիմ նախագահ Սերժ Սարգսյանը դրսի աջակցությունը ընդհանրապես չունի, էլ չեմ ասում՝ ինչ նորանոր պարտքեր կարող են լինել, որոնց մասին ընդհանրապես չգիտենք: Եթե կասեցվի այդ ծրագիրը, ապա ինչպե՞ս պետք է վճարեն նրանց։ Դուք ձեզ երբևէ նման հարց տվե՞լ եք: Բայց, ամեն դեպքում, պետք է ճնշման արմատները ավելի խորացնել և ընդարձակել, ցանկացած իրար հաջորդող հանրահավաքները, երթերը և ակցիաները իշխանությունների վրա մեծ ճնշում են գործադրում, և պետք է այնքան ժամանակ պահպանել ճնշումը, մինչև նրանք վերջնականապես հյուծվեն, և ծրագրի կասեցում հայտարարեն: Երբեք չհարմարվե՛ք և թևաթափ չլինե՛ք «գեբելսյան քարոզչամեքենայի» տարածած ապատեղեկատվություններից, կառավարության նորանոր տրյուկներից կամ գունավոր, գայթակղիչ խոստումներից:

Տիգրան Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը