Լրահոս

19.04.2014 17:21


Յանուկովիչին որոշել են պատասխանատվության ենթարկել գոլոդոմորը ցեղասպանություն չճանաչելու համար

Յանուկովիչին որոշել են պատասխանատվության ենթարկել գոլոդոմորը ցեղասպանություն չճանաչելու համար

Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը որոշել է նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին քրեական պատասխանատվության ենթարկել «1932-1933 թթ. գոլոդոմորը ցեղասպանություն չճանաչելու» համար։ Այս մասին հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։ Գործը հարուցվել է Ուկրաինայի երկու քաղաքացիների դիմումի հիման վրա։ Դիմումում ասվում է, որ Յանուկովիչը և մի շարք այլ անձինք 2010-2013 թթ. ընթացքում իշխանության մի շարք չարաշահումներ են թույլ տվել։ Մասնավորապես, նրանք չեն ճանաչել 1932-1933 թթ. գոլոդոմորը:

1932-1933 թթ. սովը ցեղասպանություն ճանաչելու օրինագիծը մշակվել է Վիկտոր Յանուկովիչի նախագահությունից առաջ։ Փաստաթղթի հեղինակների կարծիքով սովը կազմակերպվել է ստալինյան ռեժիմի կողմից ուկրաինացիներին վերացնելու համար։ Տարբեր գնահատականներով՝ այն տարիներին սովից Ուկրաինայում մահացել է 3-3.5 մլն մարդ։

Տեղեկացնում է «Ինտերֆաքս»։

Այս խորագրի վերջին նյութերը