Ճապոնիան ռազմուժ է ուղղել Չինաստանի հետ վիճելի կղզիներ
Ճապոնիայի իշխանությունը հանձնարարել է Արևելաչինական ծովում գտնվող Յոնագունի կղզիներ մոտ 100 ազգային ռազմական ինքնապաշտպանական ուժեր և ռադարների հատուկ համակարգեր տեղակայել։
«Մենք որոշում ենք ընդունել ինքնապաշտպանական ուժերի ջոկատ տեղակայել Յոնագունիում, որպեսզի ամրապնդենք հետախուզական հմտությունները երկրի հարավ–արևելքում»,–հայտարարել է պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերան։
Չինական կողմն արդեն հայտնել է քայլի վերաբերյալ իր անհանգստությունը։
«Ճապոնիան պետք է բացատրի միջազգային հանրությանը ռազմական հզորության ուժեղացման իրական նպատակները»,–ասվում է ՉԺՀ ԱԳՆ–ի հայտարարությունում։
Յոնագունի կղզին՝ 1.5 հազար բնակչությամբ, գտնվում է Սենկակու կղզիներից 150 կմ հեռավորության վրա, որոնք վեճի առարկա են Տոկիոյի և Պեկինի միջև։

Տեղեկացնում է rosbalt.ru–ն։