Լրահոս

20.04.2014 13:43


Վրաստանում շաբաթվա իրադարձությունների կարճ ակնարկ

Վրաստանում շաբաթվա իրադարձությունների կարճ ակնարկ

Ապրիլի 14-ին Վրաստանի կրթության փոխնախարարը Դմանիսիում բացել է ազգային փոքրամասնությունների` վրաց լեզվի ուսուցման ուսումնական կենտրոն: Դմանիսիի ուսումնական կենտրոնի հաստատված ծրագրի համաձայն` երեք ամսվա ընթացքում վրացերեն կսովորեն տեղական ինքնակառավարման և կենտրոնական իշխանության շրջանային մարմինների 70 աշխատողներ: Եռամսյա դասընթացի ավարտին ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հնարավորություն կունենան ուսումը շարունակելու Քութաիսիի Զուրաբ Ժվանիայի անվան վարչական դպրոցում: Դմանիսյան ուսումնական կենտրոնի հետ զուգահեռ նաև նման ուսումնական հաստատություններ են սկսել գործել այլ, լեզվական փոքրամասնություններով բնակեցված շրջաններում` Ախալքալաքում, Նինոծմինդայում, Ծալկայում, Բոլնիսիում, Մարնեուլիում, Գարդաբանիում, Սագարեջոյում: Ըստ պաշտոնական տեղեկության` 2014թ.-ի ընթացքում ծրագրվում է վրացերեն սովորեցնել պետական գերատեսչությունների ոչ վրացախոս շուրջ 2000 աշխատողի:
Եվրամիության հայտարարության համաձայն, թե Ասոցիացիայի պայմանագրի մասին լուրերը կարող են հանգեցնել Վրաստանում անջատողականության ի հայտ գալու փորձերին, միֆ են: «Ասոցիացիայի մասին համաձայնագիրն ակտիվորեն աջակցում է խտրականության վերացմանը և առավելագույնս աջակցում փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը: Ասոցիացիայի մասին համաձայնագիրը կարևոր նշանակություն է տալիս փոքրամասնություններին, հասարակության միասնական ազգային մտածողության խորացման գործում: Ասոցիացիայի մասին համաձայնագիրը իր ներդրումը կունենա երկրի բոլոր քաղաքացիների կյանքի բարելավման գործում և դրանով իսկ կաջակցի հասարակության համախմբմանը»:
«Մեր պարտքն է սովորեցնել մեր համաքաղաքացիներին վրաց լեզուն», -ասված է Վրաստանի վարչապետի հայտարարության մեջ` նվիրված վրաց լեզվի օրվան: «1978թ.ի ապրիլի 14-ին հազարավոր մարդիկ դուրս էին եկել ցույցի` հանուն Մայրենի լեզվի պաշտպանության: Այդ մարդիկ չվախեցան նման կերպով ընդդիմություն ցուցաբերել խորհրդային ռեպրեսիվ իշխանությանը: Այն ժամանակ այդպիսի քայլը հերոսություն էր: Ազգի միավորումն այն օրերին տվեց իր պտուղները, և Խորհրդային իշխանությունը ստիպված եղավ վերադարձնել վրացերենին պետական լեզվի կարգավիճակը հանրապետությունում: Դա խոշոր հաղթանակ էր: Այդ օրը վրաց ժողովուրդն ապացուցեց, որ ոչ ոքի թույլ չի տա ոտնահարելու իր ազգային արժեքները: Այսօր, երբ արդեն Վրաստանն անկախ է, մեր պարտքն է ոչ միայն պատվել մեր Մայրենի լեզուն, այլև պահպանել այն: Մենք պետք է աջակցենք, որպեսզի մեր բոլոր համաքաղաքացիները սովորեն վրացերենը: Միայն այդ պայմանով մենք կկարողանանք հաստատել վրացերենի` որպես պետական լեզվի կարգավիճակը», -ասված է Վրաստանի վարչապետի հայտարարության մեջ:
«Մենք շատ հաճախ ենք լսում, որ փոքրամասնությունների, մանր կրոնական և բոլոր փոքրամասնական խմբերի իրավունքները պետք է պաշտպանված լինեն, բայց հենց այստեղ պետք է մտածենք, իսկ ո՞վ կպաշտպանի մեծամասնությանը, ո՞վ կպաշտպանի վրաց ազգին: Վրաց ազգի պաշտպանն է Աստված: Խնդրում ենք Աստծուն` գթա´ և մի´ բաժանիր Վրաստանը», -ապրիլի 14-ին հայտարարել է վրաց պատրիարքը:
Ապրիլի 14-ից Սև ծովում գտնվող ֆրանսիական ռազմական նավերի խմբին է միացել հականավային «Dupleix» սուզանավը: Հիշեցնենք, որ ֆրանսիական ռազմական նավերը գտնվում են Սև ծովում մարտի 28-ից: Ինչպես նաև ապրիլի 10-ից Սև ծովում են գտնվում ԱՄՆ-ի ռազմածովային զինվորական նավերը:
ԵԱՀԿ-ի «Ժողովրդավարական ինստիտուտ և մարդու իրավունքների գրասենյակը»( ODIHR) չի մասնակցի տեղական ինքնակառավարման մոնիտորինգին: «Ես խնդիր չեմ տեսնում, որ ընտրություններին ներկա չեն գտնվելու ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ներկայացուցիչները: Իմ երազանքն է, այնպիսի Վրաստանը, որտեղ միայն վրաց ժողովուրդն է որոշում ինչն է լավ իր ապագայի համար, ինչը`ոչ: Իհա´րկե, մեզ պետք են դիտորդներ ընտրությունների ժամանակ, մեզ աջակցություն և օբյեկտիվ գնահատական է պետք: Մինչդեռ, եթե նույնիսկ նրանք չգան, մենք բոլորս պետք է հասկանանք, որ մեզ ընտրել է ժողովուրդը, և հենց նա վերջին հաշվով պետք է ասի արդյո՞ք մենք անցկացրել ենք ժողովրդավարական ընտրություններ, թե՞ ոչ», -ապրիլի 15-ին հայտարարել է Վրաստանի Արդարադատության նախարարը:
Վարելահողերի քարտերի օգտագործումը երկարացված է մինչև 2014թ.ի նոյեմբերի 1-ը: Գյուղատնտեսության նախարարության հայտարարության համաձայն` ապրիլի 15-ի դրությամբ «վարելահողերի քարտերի» ծրագրի շրջանակներում մշակվել է 58.496 հա հողատարածք, ինչը անցյալ տարվա արդյունքների համեմատությամբ 60%-ով ավել է: Ինչպես նաև հաղորդվում է, որ 2014թ.ի ծրագրի սկզբից մինչ օրս տրվել է 362,187 ագրո-քարտ 3 390 500 լարի գումարով: Ստանալ ագրո-քարտեր հնարավոր է «Լիբերթի» բանկի ցանկացած մասնաճյուղում մինչև հունիսի 1-ը: Նախարարության հայտարարության համաձայն` այս տարի ծրագրվում է օգնություն ցուցաբերել մոտավորապես 800 000 ագարակատերերի, ովքեր ունեն 1.25 հա ներառյալ գյուղատնտեսական հողատարածք սեփականություն:
Ծալկայի մունիցիպալիտետի Ավրանլո գյուղում բնակեցված էկո-միգրանտներին արտաքսում են տներից: Ինչպես պարզվում է, տները, որտեղ բնակեցվել էին այդ մարդիկ, ոչ թե պետությանն են, այլ հույներինը, որոնք լքելով գյուղը, այնուամենայնիվ պահպանել են բնակարանի սեփականության իրավունքը: «Մեզ բնակեցրել են այստեղ 2004թ.ին: Մենք առաջ ապրում էինք Աջարիայում: Որոշներին պետությունը հատկացրել է տներ, բայց մեծամասնությունը ստիպված է եղել բնակվել տներում, որոնք պատկանում են Հունաստան տեղափոխված հույներին: Այդ տները փակ են եղել, և այնտեղ ոչ ոք չի ապրել: Երբ մենք մտանք այդ տները, պետությունը մեզ տվեց 2500 լարի և ասաց, որ տունը գնելու մնացած գումարը մենք պետք է ավելացնենք ինքներս: Ինչպես հետո պարզվեց, հույները չէին պատրաստվում վաճառել իրենց տները: Ամեն Զատիկին նրանք վերադառնում են, և միշտ կոնֆլիկտ է առաջանում: Նրանք պահանջում են, որ մենք կա´մ վճարենք 600 լարի արենդայի համար, կա´մ ազատենք իրենց տները: Գումար մենք չունենք», -ասաց էկոմիգրանտներից մեկը:
«Մենք հույս ունենք, որ պետությունը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում Բաթումի քաղաքի նավահանգստում: Այն, ինչ այնտեղ կատարվում է, չի կարելի գնահատել որպես մի հասարակ ընկերության պայքարը մեկ այլ սովորական ընկերության դեմ: Այդ ամենն ունի ենթատեքստ և թաքնված իմաստ, ինչը կարող է ազդել ամբողջ տարածաշրջանի վրա: Բաթումիի նավահանգիստը ռազմավարական օբյեկտ է, որի նշանակությունը հնարավոր չէ թերագնահատել հատկապես ռազմական գործողությունների ընթացքում: Հաշվի առնելով, թե ինչ է հիմա կատարվում աշխարհում, չե՞ք կարծում, որ ընթանում է Բաթումի նավահանգստի նպատակաուղղված ոչնչացում և սնանկության հանգեցում: Ես կարծում եմ, որ այդ բոլոր գործողությունները նպատակաուղղված բնույթ են կրում: Կոչ եմ անում երկրի կառավարությանը շտապ կարգի հրավիրել Բաթումի նավահանգստի իրավիճակը և վտանգի չեզոքացման քայլեր ձեռնարկել», -ապրիլի 15-ին հայտարարել է «Տրանսսիստեմա» ընկերության իրավաբանը:

ՆԱՏՕ-ի անդամ-երկրների 2017թ. Խորհրդարանական Վեհաժողովի գարնանային նստաշրջանը կկայանա Թբիլիսիում: «Դա շատ լուրջ ձեռքբերում է: Նման մակարդակի միջոցառումներ երբևէ չեն անցկացվել Վրաստանի տարածքում: Այդ ամենը ևս մեկ անգամ հաստատում է այն մեծ նշանակությունը, որը հատկացնում են Վրաստանին ՆԱՏՕ-ի երկրները, թե ինչպես են նրանք մեզ աջակցում և վստահում», -հայտարարել է Անվտանգության և Պաշտպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին:
«Վերջին օրերի ընթացքում ես ուշադրությամբ հետևում էի երկրում կատարվող իրադարձություններին: Տեսնում եմ, որ անցած տարիների ընթացքում ժողովրդի մեջ հավաքված ագրեսիան երկրի նախկին ղեկավարության դեմ, դեռևս պահպանվում է: Ուզում եմ դիմել բոլոր քաղաքացիներին: Հունիսին նախատեսված տեղական ինքնակառավարումների ընտրությունները, պետք է հերթական ապացույցը լինեն, որ Վրաստանում իրոք փոփոխություններ են կատարվել, և որ երկրի գլխին կանգնած է մի Կառավարություն, որը կարող է երաշխավորել ճշմարիտ ժողովրդավարական ընտրությունների անցկացում: Հենց այդ պատճառով էլ ուզում եմ հայտարարել մորատորիում և դիմել իրավապահպան մարմիններին` հնարավորինս ձեռնպահ մնացե´ք այն անձանց օրենքի պատասխանատվության ենթարկելուց, որոնք ակտիվորեն կներքաշվեն և կմասնակցեն նախընտրական ընկերություններում: Սահմանափակ քայլեր պետք է ձեռնարիկվեն միայն այն դեպքում, եթե դրանում կա անհերքելի ապացույցներով ամրագրված սուր անհրաժեշտություն», -հայտարարել է Վրաստանի վարչապետը:
Ապրիլի 16-ին Շրջանային զարգացման նախարարության ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել GTZ և UNDP դոնորյան կազմակերպությունների հետ: Հանդիպման արդյունքների համաձայն` կողմերը ի հայտ եկան պայմանավորվածությամբ, որ GTZ և UNDP-ը Շրջանային զարգացման նախարարությանը կցուցաբերեն տեխնիկական օգնություն շրջանային ռազմավարության գործողությունների ծրագրի կազմման գործում: Ինչպես նաև GTZ և UNDP-ի հատուկ խորհրդատուները կօգնեն նախարարությանը ծրագրված նախագծերի սահմանազատված չափորոշիչների հաստատման աշխատանքներում:
Վրաստանի և Հայաստանի միջև կկառուցվի 500 կիլովատտանոց էլէկտրոհաղորդման գիծ: Ըստ ապրիլի 16-ին ստորագրված պայմանագրի` արդեն եղած 400 կիլովատտանոց էլեկտրոհաղորդման գիծը կփոխարինվի ավելի հզոր 500 կիլովատտանի գծի: Հայկական կողմը խոստանում է էլեկտրոհաղորդման գծի վրա տեղադրել ժամանակակից, բարձր տեխնոլոգիաների սարքավորումներ, որոնց մոնտաժը ծրագրվում է երկու փուլով` 2018-ին և 2022թթ.-ին: «Հայաստանի և Վրաստանի միջև եղած Էլեկտրոէներգիայի փոխանցման գիծը շատ կարևոր նշանակություն ունի երկու երկրների էներգիաների սաստկացման, նրանց էներգո-անկախության և հաստատականության տեսանկյունից: Մենք շատ նեղ համագործակցություն ունենք մեր հայ գործընկերների հետ և հուսով ենք, որ այս փոխշահավետ նախագիծը կպսակվի հաջողությամբ», -հայտարարել է «Վրացական պետական էներգոհամակարգերի» տնօրենների խորհրդի նախագահ Սուլխան Զումբուրիձեն:
Ապրիլի 16-ին Վրաստան է այցելել Եվրոպայում ԱՄՆ զինվորների Ջ-5 տնօրինության տեղակալ, ամերիկացի հետևակային ծովակալ Պատրիկ Պիրսը: Ամերիկացի զինվորականը անցկացրել է մի շարք հանդիպումներ Վրաստանի Պաշտպանության նախարարությունում և Գլխավոր Շտաբի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Վրաստանում ռազմական բարեփոխումների անցկացման հարցեր, ՆԱՏՕ-ի համագործակցության հարցեր, ինչպես նաև միջազգային ռազմական գործողություններին Վրաստանի մասնակցության հետ կապված հարցեր: Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև ԱՄՆ-ի և Վրաստանի ռազմական համագործակցության հետ կապված հարցեր: Ըստ պաշտոնական տեղեկության` քննարկումների գլխավոր թեմաներից մեկն է եղել տարածաշրջանում կատարվող իրադարձությունների և անվտանգության ապահովման հարցը:
Թբիլիսիի Քաղաքային Խորհուրդը հատկացրել է 10.000 լարի Թբիլիսիում Վրաց Ուղղափառ Եկեղեցու եկեղեցիների ենթակառույցային աշխատանքների անցկացման համար: Սակրեբուլոյի հայտարարության համաձայն` գումարը հնարավոր է ստանալ կանխիկ` գրելով համապատասխան դիմում շրջանային գրասենյակներում: Պատրիարքարանը իր հերթին ողջունել է Սակրեբուլոյի տվյալ նախաձեռնությունը, բայց զարմանք է հայտնել, որ այս հարցը չի քննարկվել պատրիարքարանի հետ, և որ ինքը կցանկանար ուղղել այդ գումարը ըստ իր հայեցողության, մասամբ բարեգործական նպատակներով:
«Եթե սուրբ Սինոդն ասի, մի´ աջակցեք այդ օրինագծին, ապա ես որպես եկեղեցու ծխական չեմ աջակցի այդ օրինագծին: Ես չեմ պատրաստվում հակադրվել եկեղեցուն: Ինչի՞ս է դա պետք: Չէ՞ որ ես աննորմալ չեմ, որ հակադրվեմ ուղղափառ եկեղեցուն: Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ հակախտրական մտածողությունը ուղղափառ եկեղեցու գաղափարախոսություն է: Ուղղափառությունը ոչ միայն կրոն է, այլև գաղափարախոսություն: Եվ ես այն լիովին կիսում եմ: Ես ունեմ ազատ մանդատ: Ընտրողը գիտեր, որ ես ուղղափառ եմ, և հենց դրա համար էլ քվեարկել է իմ օգտին: Ես երբեք ավելի պատգամավոր չեմ դառնա, քան վրացի կամ քան ուղղափառ: Պատգամավորությունը ընդամենը իմ վրացիության և ուղղափառության մասն է, և ոչ թե հակառակը: Պատրիարքարանի դիրքորոշումն ինձ համար շատ կարևոր է: Ինձ համար ավելի լավ է ուղափառ լինել, քան պատգամավոր», -հայտարարել է Քաղաքացիական ինտեգրացիայի և Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Գեդևան Փոփխաձեն:
Ապրիլի 17-ին պարզ դարձավ որ 7 ոչ խորհրդարանական կուսակցություններ «Ալյանս-եվրոատլանտյան ընտրություն» անվամբ մեկ կոալիցիայում միավորվելու որոշում են ընդունել: Նորաստեղծ կոալիցիա են մտել հետևյալ քաղաքական միավորումները. «Արդար Վրաստան», «Ազգային-ժողովրդավարական կուսակցություն», «Քաղաքացիական ալյանսը հանուն ազատության», «Քրիստոնեաժողովրդավարական կուսակցություն», «Իլիա Ճավճավաձեի հասարակություն», «Կանանց կուսակցություն», «Մերաբ Կոստավայի հանրություն»: Կոալիցիան ծրագրում է համատեղ մասնակցել տեղական ինքնակառավարումների ընտրություններին և մինչև ապրիլի 24-ը ներկյացնել նախընտրական ծրագիր, ինչպես նաև քաղաքապետի պաշտոնի թեկնածուներ:
«Ցավոք, այսօրվա Կառավարություն ոչինչ չի անում երկրում արդարության վերականգնման գործընթացում: Իրավապահպան և դատական մարմիններում շարունակում են աշխատել այն նույն մարդիկ, որոնք աշխատում էին «Ազգային Շարժման» ռեժիմի ժամանակ: Մարդիկ, ովքեր ընդունել են հազարավոր անօրինական որոշումներ: Փաստ է, որ չկա քաղաքական կամք արդար և անկախ դատական համակարգ ստեղծելու համար: Դրա հաստատումն է այն, որ Կառավարությունը, պատճառաբանելով համապատասխան ֆինանսների բացակայությունը, անորոշ ժամկետով հետաձգել է դատական սխալների ուղղման հարցերով հանձնաժողովի ստեղծումը», -ապրիլի 18-ին հայտարարել է Նինո Բուրջանաձեն:
«Վրաստանի քաղաքացիները սովորական արտասահմանյան անձնագրով կկարողանան ճանապարհորդել Շենգենյան համաձայնության երկրներում, բայց դա չի նշանակում, որ նրանք կարող են այնտեղ ապրել, սովորել կամ աշխատել առանց վիզա ստանալու: Առանց վիզա ռեժիմը չի ենթադրում աշխատանքի և ուսման իրավունք», -հայտարարել է Վրաստանի Արտաքին գործերի նախարարը:
«Ասոցիացիայի մասին պայմանագիրը ամենակարևորը չէ Եվրամիության երկրների հետ փոխհարաբերություններում: Որպեսզի Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան և այլ եվրոպական երկրները ստանան Եվրամիության անդամակցություն, անհրաժեշտ է, որ նրանք հարգանք ցուցաբերեն ժողովրդավարության սկզբունքների հանդեպ, ինչպես նաև դիմում ներկայացնեն` իրենց Եվրամիություն ընդունելու խնդրանքով», -ասված է Եվրոպական Խորհրդարանի կողմից ընդունված բանաձևի մեջ:
Վրաստանում թանկացել է վառելիքը: Նավթի արտահանողները գների թանկացումը կապում են բենզինի և դիզելի` միջազգային շուկայում ընդհանուր թանկացման հետ: Ինչպես նաև թանկացման պատճառ են համարում պետական արժույթի փոփոխականությունը և Ուկրաինայի շուրջ լարվածությունը: Ինչպես հայտարարում են փոխադրամիջոցային ընկերությունները, բենզինի և դիզելի թանկացումը 3-4 թեթրիով չի հանգեցնի հասարակական տրանսպորտի գնի աճին, մինչդեռ, եթե վառելիքի թանկացման միտումը շարունակվի, ապա նրանք ստիպված կլինեն թանկացնել երթուղայինի գները:

Վրաստանի Հայ Համայնք

Այս խորագրի վերջին նյութերը