Երեկ Հայ Առաքելական եկեղեցին նշեց Քրիստոսի Հարության՝ Սուրբ զատկի տոնը: Իսկ այսօր մեռելոց է: Բոլոր եկեղեցիներում առավոտյան 10:30-ին հանգուցյալների հոգիների խաղաղության համար մատուցվում է հոգեհանգստյան Սուրբ Պատարագ, որից հետո մարդիկ կարող են այցելել իրենց հարազատների շիրիմներին: Այս մասին հաղորդում է Qahana.am կայքը:
Այսօր Հայաստանում հայտարարված է ոչ աշխատանքային օր:
Հիշեցնենք, որ 2008-ի թվականի հունիսի 26-ի կառավարության նիստում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով, որոշում է ընդունվել, ըստ որի` հիմք ընդունելով «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը տաղավար տոներին հաջորդող մեռելոց հիշատակի օրը հայտարարվում է ոչ աշխատանքային:
Այսօր մեռելոց է