Լրահոս

21.04.2014 16:50


Ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի

Ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի

24 Ապրիլի... Հայոց ցեղասպանության տարելից, օսմանյան կայսերությունում Հայոց ցեղասպանության և այլ ազգերի անմեղ զոհերի հիշատակի հոգեհանգիստ, հարգանք, հարգանք ... նրանց նկատմամբ ովքեր դաժանորեն սպանվեցին, բռնությամբ վերաբնակվեցին արտաքսվեցին իրենց բնակավայրից, ոչ թե իրենց դրսևորած վարքագծի կամ կատարած մեղքի համար այլ միայն նրա համար որ նրանք ազգությամբ հայ կամ այլ ազգ էին ծնվել:

Թշնամությունն ու ատելությունը հավերժ չեն կարող լինել:
Երբեմն մտածում եմ այլևս չխոսել այդ դաժան կոտորածի և մեր ժողովուրդների տառապանքների մասին: Չխոսել բայց սպասել, թե այդ ամենին ինչպես կարձագանքի թուրք ժողովուրդը, միջազգային հանրությունն այն որպես դաս կընդունի թե ոչ: Թուրքիան անպայման կընդունի այդ ոճրագործությունը և ամբողջ աշխարհի կողմից պետք է ճանաչվի և դատապարտվի Հայոց ցեղասպանությունը:
Ցավոք այսօր էլ մենք ականատես ենք լինում ժողովուրդների եղեռնի և մարդկության դեմ ուղղված նման հանցագործությունների: Ժամանակն է,որ աջակցենք միմիանց ժամանակակից աշխարհում, որպեսզի նման հանցագործություններ այևս չլինեն, որ նման երևույթները վրդհովմունք առաջացնեն յուրաքանչյուրիս սրտում: Թուրքական ժխտողականությունը այսօր սպառնալիք է ոչ միայն հայ ժողովրդի համար, այլ բոլորիս համար, ում համար թանկ է մարդու իրանունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը, ժողովուրդների բարեկամությունը մեր ընդհանուր մոլորակի ապագան: Ոչ ասենք մարդատյացությանը և ռասիզմի ցանկացած դրսեվորմանը:
Հարկավոր է զգոն լինենք, որ այևս մեր ընդհանուր տան մոլորակի պատմության ոչ մի էջ սև գույնով չներկվի: Վերջ տանք ստի և կեղծիքի քաղաքականությանը, որը կարող է վտանգել տարածաշրջանի ինչու չէ նաև մեր մոլորակի ապագան:
Շուտով Երևան քաղաքում կկառուցվի Եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան կոթող: Հավատացած ենք, որ կառուցվող հուշարձանը մեկ անգամ ևս խնդիր է դնելու, որ Թուրքիան ինչքանել ուրանա կատարված ոճրագործությունը միևնույն է արդարությունը կհաղթի և Թուրքիան կճանաչի հայոց և մյուս ժողովուրդների ցեղասպանությունը: Հուշարձանի կառուցումը ևս մեկ հաստատուն փաստ կլինի հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցին ընդառաջ ապացուցելու, որ մեր ժողովուրդների ցեղասպանությունը վաղուց մշակված պետական քաղաքականություն է եղել և որ մեր պետությանը հավասարապես հուզում է թուրքական յաթաղանից տուժված մյուս ժողովուրդների ցեղասպանության խնդիրները: Հավատացած ենք, որ շուտով, շատ շուտով ալևս կարիք չի լինի տարբեր բողոքի երթեր կազմակերպել աշխարհում գտնվող Թուրքիայի դեսպանատների առջև` ընդդեմ Թուրքիայի ժխտողական քաղաքականության, որովհետև Թուրքիան նույնպես կհարգի հայ և մյուս ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակը: Դա համամարդկային քաղաքակրթական խնդիր է և վաղ թե ուշ միջազգային հանրությունը պետք է ճանաչի: Մենք նույնպես ճանաչում ենք մեր պապերի պատմածները բավարար են ցեղասպանությունը ճանաչելու համար այլ ապացույցների անհրաժեշտություն չունենք: Ժամակակից աշխարհում Թուրքական իշխանությունները պետք է շիտակ առերեսվեն սեփական պատմության հետ, հասարակական խղճի մաքրման համար, որը մի հզոր երաշխիք կլինի, որ նման երևույթներ այլևս չկրկնվեն մեր մոլորակի վրա:
Հավատացած եմ, որ հայ ժողովրդի և մյուս ժողովրդների դեմ իրականացված և դեռևս անպատիժ մնացած հանցագործությունները ճշմարիտ, արդար և համընդհանուր միջազգային ճանաչման կարժանան:
Հավերժ հիշատակ բոլոր անմեղ զոհերի անկախ ազգությունից և դավանանքից:

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան

Այս խորագրի վերջին նյութերը