Լրահոս

21.04.2014 18:54


Զոհված զինվորի ընտանիքը բնակվում է կիսախարխուլ տնակում

Զոհված զինվորի ընտանիքը բնակվում է կիսախարխուլ տնակում

Գյումրու տնակային ավանների վաղուց շարքից դուրս եկած տնակներում ավելի քան քառորդ դար բնակվում են հարյուրավոր ընտանիքներ, ովքեր ընդգրկված չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակաների հերթացուցակներում: Տասնյակ ընտանիքների հերթացուցակներում չհաշվառելու պատճառներից մեկն էլ այն է, որ երկրաշարժի հետևանքով սեփական բնակարաններ չեն կորցրել: Նրանց թվում տասնյակ ընտանիքներ էլ երկրաշարժի պահին բնակվել են վարձով: Թեև այդ ընտանիքներից շատերն իրենց նախկին աշխատավայրերում ընդգրկված են եղել բնակարանային հերթացուցակներում, սակայն նրանց բնակարաններ ստանալու իրավունքները չեն պահպանվել: Պետության կողմից այսպիսի կարգավիճակ ունեցող ընտանիքների կացարանային պայմանների բարելավման որևէ ծրագիր գոյություն չունի:

Ներկայացվող տեսանյութը Արցախում, պարտադիր զինվորական ծառայության ընթացքում, զորացրվելուց ընդամենը 15 օր առաջ, թշնամու դիպուկահարի կրակոցից զոհված զինվորի ընտանիքի բնակարանային ծանր պայմանների մասին է:

http://youtu.be/QsIL7CMidwk

Այս խորագրի վերջին նյութերը