Սիրիայում նախագահական ընտրությունները կկայանան հունիսի 3-ին
Սիրիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 3-ին: Այս մասին երկուշաբթի խորհրդարանի նիստում հայտնել է խոսնակ Մուհամեդ Ջիհադ ալ-Լյահամը: Նրա խոսքով՝ թեկնածուների գրանցումը Սահմանադրական դատարանում կմեկնարկի ապրիլի 22-ին: Համաձայն օրենքի` նախագահի թեկնածու կարող է դառնալ 40 տարին լրացած հանրապետության քաղաքացի, որը վերջին 10 տարիների ընթացքում մշտական բնակվել է հայրենիքում: Առաջադրվելու համար նախագահի թեկնածուն պետք է ունենա առնվազ 35 պատգամավորի երաշխավորագիր: Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադը դեռ պաշտոնապես չի հայտարարել առաջիկա ընտրություններում իր մասնակցության մասին, սակայն փորձագետները վստահ են, որ նա կլինի հիմնական թեկնածուն:

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: