Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականը ժամանեց Սկոպյե
Մինչեւ 17 տարեկանների Հայաստանի ազգային հավաքականը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի գլխավորությամբ ժամանել է ՆՀՀ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե: Ապրիլի 21-ից 25-ը Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը ՆՀՀ Մակեդոնիայում կմասնակցի ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարին, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն ՆՀՀ Մակեդոնիայի, Վրաստանի եւ Կիպրոսի ազգային հավաքականները: Մեր թիմը հանգրվանել է Սկոպյեի «Կոնտինենտալ» հյուրանոցում: Այսօր երեկոյան թիմը կանցկացնի առաջին մարզումը ՆՀՀ Մակեդոնիայում: Այս պահին Սկոպյեում հորդառատ անձրեւ է:
Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականը ժամանեց Սկոպյե