Ֆանսիայի նախագահը կմասնակցի Հայոց ցեղասպանությանը նվիրված պաշտոնական միջոցառմանը
Ֆանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ներկա կգտնվի Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված պաշտոնական միջոցառմանը: Այն տեղի կունենա ապրիլի 24-ի երեկոյան Փարիզի Կանադա հրապարակում՝ Կոմիտասի արձանի առջև: Ֆրանսիայի նախագահի գրասենյակը հաստատել է այս տեղեկատվությունը:
Ազատությունը, հղում անելով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի Armenews կայքին, տեղեկացնում է, որ հայկական կազմակերպությունները շնորհակալություն են հայտնում Ֆրանսիային, ով «Հանրապետության նախագահի միջոցով հարգանքի տուրք կտա Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի հիշատակին»: «Դա նշանակալի իրադարձություն է, որը պետք է գնահատել ըստ արժանվույն՝ նկատի ունենալով Ֆրանսիայի միջազգային հեղինակությունը», - ասված է հաղորդագրությունում: