Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքար Թբիլիսիում
Ապրիլի 21-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծման հանդիսավոր արարողությունը: Խաչքարի տեղադրումը նախաձեռնել էր Վիրահայոց թեմը՝ պետերբուրգաբնակ Հրաչյա Պողոսյանի բարերարությամբ: Այն առաջինն էր Թբիլիսիում: Խաչքարը պատրաստվել է Հայաստանում և այն հին Ջուղայում ադրբեջանցի զինվորների կողմից ոչնչացված հազարավոր խաչքարներից մեկի նմանօրինակն է (վարպետ՝ Վարազդատ Համբարձումյան):
Խաչքարի օծման հանդիսավոր արարողությանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, Աջարիայում, Գուրիայում և Իմերեթիայում գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, Անդրկովկասում լատինա-կաթոլիկական թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ջուզեպպե եպիսկոպոս Պազոտտոն, Վրաստանում Ավետարանական-մկրտական Եկեղեցու արքեպիսկոպոս Մալխազ Սոնղուլաշվիլին,Վրաստանում Ավետարանական-լյութերական եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Տեր Հանս – Յոահիմ Կիդերլենը, ՀՀ Սփյուռքի նախարարության Կովկասյան վարչության տնօրեն Տարոն Շագոյանը, հյուրեր Սամցխե-Ջավախքից, Քվեմո-Քարթլիից, Աջարիայի Ինքնավար Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետության տարբեր տարածաշրջաններից, Ռուսաստանի Դաշնությունից: Խաչքարի օծման հանդիսավոր արարողությանը ներկա էր բարերար Հրաչյա Պողոսյանը ընտանիքի և բարեկամների հետ:
Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ Սամցխե Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր ԲաբգԷն վարդապետ Սալբիյանի և հոգևոր դասի մասնակցությամբ եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան արարողություն,ապա խաչքարի օծման սրբազան կարգ: