Լրահոս

22.04.2014 13:25


ՀՀԿ ԳՄ նիստում, հնարավոր է, նշվի ԱԺ նախագահի անունը

ՀՀԿ ԳՄ նիստում, հնարավոր է, նշվի ԱԺ նախագահի անունը

Վաղը՝ ապրիլի 23-ին, կկայանա ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որի ընթացքում, հնարավոր է՝ նշվեն ԱԺ խոսնակի և նախարարների թեկնածությունները: Այդ մասին ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՀՀԿ-ից: Վերջին ժամանակներս քաղաքական շրջանակներում շրջանառվում էին ԱԺ խոսնակի պաշտոնի մի քանի անուններ, նրանց թվում՝ ԱԺ պատգամավոր ու, միաժամանակ, «Տաշիր-գրուպ»-ի սեփականատեր Կարեն Կարապետյանի անունը:

Սակայն նախօրեին Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Կարեն Կարապետյանն, ըստ էության, հրաժարվել է ԱԺ խոսնակի պաշտոնից: Ինչպես հաղորդել են Կարապետյանի գրասենյակում, Սարգսյանի հետ հանդիպմանը Կարապետյանը հայտարարել է, որ չի ցանկանում գլխավորել Հայաստանի խորհրդարանը, քանի որ այլ ծրագրեր ունի: Թե հատկապես ինչ ծրագրեր` պատգամավորի գրասենյակում չեն ցանկացել որոշակի նշել:

Աղբյուրը՝ ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը